Աղետի գոտու բնակարանային խնդիրների լուծման համար կհատկացնի 3 մլրդ դրամ. Խորհրդակցություն՝ վարչապետի գլխավորությամբ (Տեսանյութ)

16/07/2019 17:24

Աղետի գոտու բնակարանային խնդիրների լուծման համար կհատկացնի 3 մլրդ դրամ. Խորհրդակցություն՝ վարչապետի գլխավորությամբ (Տեսանյութ)


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 1988 թվականի երկրաշարժի հետևանքների վերացման ուղղությամբ կառավարության անելիքները:

Կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 7-ին Գյումրիում տեղի ունեցած կառավարության արտագնա նիստում որոշվել էր ստեղծել աշխատանքային խումբ, որի հիմնական գործառույթը պետք է լիներ հստակեցնել երկրաշարժի գոտում առկա խնդիրներն ու ծավալները:

«Գիտենք, որ ցավոք այսօր դեռևս բազմաթիվ մարդիկ ապրում են տնակներում և մենք խնդիր ենք դրել հստակ արձանագրել, թե ինչպե՞ս ենք պատկերացնում այդ խնդրի լուծումը և ճշտել հարցի գինը, այսինքն, թե ի՞նչ ծավալի ֆինանսավորում է անհրաժեշտ դրա համար:  Կա նաև երկրորդ խնդիրը՝ վերացնել ոչ միայն աղետի գոտին զուտ տնակ կամ բնակարան տրամաբանության մեջ, այլ հարցը դիտարկել քաղաքաշինական զարգացման հեռանկարի և տրամաբանության մեջ: Եթե ուղղակի մենք պրոցեսը դիտարկենք միայն տրամաբանության մեջ՝ մարդիկ տնակներում են ապրում, թե՝ ոչ, շատ հնարավոր է, որ մենք այդ մոտեցման արդյունքում ունենանք իրավիճակ, որ մարդիկ տնակներում չեն ապրում, այլ ապրում են բնակարաններում կամ տներում, բայց դրանից Գյումրին, Վանաձորը կամ աղետյալ մյուս բնակավայրերը չեն դադարել աղետի գոտի լինելուց, որովհետև դրանով սահմանափակվել է նրանց քաղաքաշինական զարգացման հնարավորությունը:

Իսկ ընդհանուր առմամբ ուզում եմ ասել, որ մեզանում կարծես թե այդքան էլ ընկալված չէ, բայց քաղաքաշինությունն ունի շատ խորը բովանդակային նշանակություն, որովհետև իմ համոզմամբ, քաղաքաշինությունն այն կարևոր կառուցակարգերից է, որ ի վերջո ստեղծում է հանրային մտածողության ձևերը, մոդելները:  Օրինակ, ես համոզված եմ, որ մեր ժողովրդի համար մեծագույն նշանակություն է ունեցել Հայաստանում Ալեքսանդր Թամանյանի գործունեությունը, որի արդյունքում դրվել է ոչ միայն ուղղակի շենքեր կառուցելու որոշակի տրամաբանություն, այլ քաղաքակրթական որոշակի վեկտոր և այդ քաղաքակրթական վեկտորն է դրված մեր այսօրվա իրականության հիմքում: Պատահական չեմ համարում նաև, որ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության էպիկենտրոնը դարձավ Ալեքսանդր Թամանյանի ստեղծած Հանրապետության հրապարակը և սա ասում եմ առանց չափազանության»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունը միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսում է 3 մլրդ դրամ հատկացնել լուծելու այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության պարտավորությունը հստակ, դե յուրե արձանագրված է: «Խնդիրը 3 միլիարդ դրամի ծախս է պահանջում և մենք միջոցները հատկացնում ենք, որպեսզի այդ թեման փակենք մեկընդմիշտ: Իհարկե, այստեղ չենք կարող ասել, որ հարցը վերջնական լուծված է մինչև վերջին դետալը, որովհետև ծագում է երկրորդը հարցը՝ այդ 3 մլրդ դրամն ինչպե՞ս պետք է մարդու համար դառնա կոնկրետ գործնական արդյունք:

Եկեք չթաքցնենք, ունենք երկու տարբերակ: Առաջինը՝ ծրագիրն իրականացնել բնակարանների գնման վկայագրերի, երկրորդը՝ շինարարություն իրականացնելու միջոցով: Այս երկու տարբերակներն ունեն իրենց առավելություններն ու թերությունները և մենք այստեղ ունենք շատ լուրջ քննարկման հարց: Իհարկե, ԲԳՎ-ներով լուծման տարբերակն ունի մի մեծ առավելություն, երբ մենք այդ 3 մլրդ դրամը հնարավորինս արագ հասցնում ենք քաղաքացուն, պարտավորությունը կատարում ենք և քաղաքացին արդեն ունենում է որոշակի ճկունություն:

Բայց կան նաև այլ տեսակետներ, որոնք  նույնպես հնարավորինս արագ պետք է քննարկենք: Մեր այսօրվա ընթացիկ անելիքը հետևյալն է. հստակ պատկերացնել աշխատանքի, խնդրի ծավալը, արձանագրել լուծման ուղիները և հարցը լուծել այնպես, որպեսզի մասնավորապես Գյումրին և այն մյուս բնակավայրերը, որոնք նմանատիպ իրավիճակ ունեն, քաղաքաշինական փակուղուց դուրս գան, որովհետև կարծում եմ, որ այն իրավիճակը, որ ունենք կոնկրետ Գյումրիում, խնդիրը ոչ միայն այն է, որ մեր հայրենակիցները բնակվում են ոչ պատշաճ պայմաններում, այլև Գյումրին ինչ որ առումով հայտնվել է քաղաքաշինական փակուղում: Մենք պետք է ամեն ինչ անենք՝ այդ փակուղին հաղթահարելու համար»,- ընդգծել է վարչապետը:


Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը նշել է, որ թեև տվյալների համադրման, ճշտման գործընթացը դեռևս ընթացքի մեջ է, կոմիտեի կողմից 2019-ի հունիսի վերջին ամփոփվել և հավաքագրվել են ստացված տեղեկատվությունները: Մասնավորապես, հունիսի 28-ի դրությամբ հավաքագրվել է Շիրակի, Լոռիի և Արագածոտնի մարզերի 7 հազար 219 ոչ հիմնական շինությունների վերաբերյալ տեղեկատվություն: Դրանցից 3 հազար 530-ը գտնվում են Շիրակի, 3531-ը՝ Լոռու, 158-ը՝ Արագածոտնի մարզերում: Ոչ հիմնական շինությունների հիմնական մասը՝ 4 հազար 940-ը, բաշխված են քաղաքային, իսկ 2 հազար 279-ը՝ գյուղական բնավայրերում: Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի վրա տեղադրված ոչ հիմնական շինությունների թիվը 4 հազար 457 է, քաղաքացիների սեփական հողերի վրա տեղադրվածները՝ 2 հազար 762: Հավաքագրված տվյալների համաձայն՝ փաստագրված տնակներում բնակվող ընտանիքների թիվը կազմում է 7 հազար 82: Մնացած տնակներն, ըստ Վահագն Վերմիշյանի, օգտագործվում են այլ նպատակներով:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է ամփոփված տվյալների հիման վրա մշակված համապատասխան առաջարկությունների փաթեթ՝ ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքների վերաբնակեցման՝ բնակարանային պայմանների բարելավման, տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու և քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներին համապատասխանող շինություններն օրինականացնելու վերաբերյալ: Տեղի է ունեցել առաջարկությունների փաթեթի համապարփակ քննարկում, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և կարծիքներ: Առաջարկվել է հավաքագրված տվյալներն ամփոփել էլեկտրոնային հարթակում և մոդուլավորել՝ ըստ բնակավայրերի, ընտանիքների խնդիրների, տեղանքի և այլ չափորոշիչների:

Վարչապետը հանձնարարել է սեղմ ժամկետներում վերջնական տեսքի բերել առաջարկությունների փաթեթն ու ներկայացնել կառավարություն՝ գործընթացն առաջ մղելու նպատակով:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20/10/2019 13:17 Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը հակասում է Եվրոպական կոնվենցիային. Գևորգ Կոստանյան 19/10/2019 23:21 Հրավառությունից հետո այրվում է Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքը. Լուսանկարներ 19/10/2019 17:18 «Գլխավոր դատախազը ձեզ չի դավաճանել: Դեռ». Սամվել Ֆարմանյան 19/10/2019 16:09 Չեմ համարում, որ ինչ-որ մեկից լավն եմ, եթե պետք է բանտ տանեն՝ պատրաստ եմ, բայց ինձ լռեցնել որևէ մեկը չի կարող. Միհրան Հակոբյան 19/10/2019 14:12 «Էվերթոնը» հետաքրքրված է Ալեգրiով 19/10/2019 14:06 Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը. Tert.am 19/10/2019 14:05 Բեյրութում ավելի քան 50 ուժային է տուժել բողոքի ցույցերի հետևանքով. 70 մարդ ձերբակալվել է 19/10/2019 13:51 Կատալոնիայում անկարգությունների հետևանքով տուժել է մոտ 90 մարդ 19/10/2019 13:43 Սամվել Ֆարմանյանի գրառման մեջ հանցագործության դեպքը բացակայում է. քրգործ չի հարուցվի. Ոստիկանություն 19/10/2019 13:36 Դատախազները հանդիպում-քննարկումներ են անցկացրել հանրակրթական և հատուկ ուսումնական հաստատությունների աշակերտների հետ 19/10/2019 13:17 «Հայելու առաջ» հաղորդումը փակելը քաղաքական ճնշման հետևանք է. Սաթիկ Սեյրանյան 19/10/2019 13:11 Կրասնոյարսկում ամբարտակի փլուզման հետևանքով 15 մարդ անհետ կորել է 19/10/2019 12:58 Կրասնոյարսկի մերձակայքում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է 19/10/2019 12:50 Բակո Սահակյանը ներկա է գտնվել Մարտունիում կազմակերպված նռան փառատոնին 19/10/2019 12:13 Թբիլիսիի բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել 19/10/2019 11:48 Հնդկաստանում հուղարկավորության ժամանակ տղամարդը «կենդանացել» է 19/10/2019 11:42 Հյուսիսային մաքսատուն-վարչությունն աշխատում է նաև շաբաթ և կիրակի օրերին 19/10/2019 11:35 Ուզում եմ հերթական անգամ սիրո խոստովանություն անել մեր քաղաքին. Հայկ Մարության 19/10/2019 11:19 Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքում. 2 զոհերից մեկի դին հայտնաբերվել է կիսամոխրացած. կա 2 վիրավոր 19/10/2019 11:03 Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 75 հա տարածք 19/10/2019 10:46 Ձեզ շատ հետաքրքիր կլինի իմանալ, թե ով է մեր փառապանծ ԱԱԾ-ի մյուս թիրախը. Արթուր Դանիելյան 19/10/2019 10:38 ԱԱԾ-ն Հրայր Թովմասյանի վերաբերյալ նոր հաղորդագրությամբ է հանդես եկել 19/10/2019 10:31 Անցնող շաբաթ շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց 19/10/2019 10:22 «Հրապարակ». Վերադառնում ենք 90-ականներ. ոստիկանները խոշտանգելով բերման են ենթարկել ծաղկի շուկայի աշխատակիցներին 19/10/2019 10:18 Երևանում ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները կալանավորվել են 19/10/2019 10:17 «Ժողովուրդ». Եղբայրներից մեկը պատմել է՝ ինչպես է կրակել ոստիկանի վրա 19/10/2019 10:15 «Փաստ». Հրամանը հստակ է՝ ամեն կերպ ազատվել Հրայր Թովմասյանից 19/10/2019 10:14 «Հրապարակ». Հիմա պարզ է, թե ինչ նկատի ուներ Վանեցյանը՝ «կանգ առ» ասելով 19/10/2019 10:08 «Ժամանակ». Երիտասարդ դատավորները լքում են համակարգը 19/10/2019 10:06 «Ժողովուրդ». Sասնյակ ազատամարտիկներ շտապ կարգով մեկնել են Արցախ 19/10/2019 10:03 «Փաստ». Նիկոլ Փաշինյանի վարկանիշն անկում է ապրում 19/10/2019 10:01 «Հրապարակ». ՊԵԿ-ը մտել է Վանեցյանի հորը պատկանող երկու կազմակերպություն և ստուգումներ արել 19/10/2019 09:51 «Ժամանակ». Վալերիյ Օսիպյանը պատրաստվում է լքել Հայաստանը 18/10/2019 22:43 ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամների մասնակցությամբ ԱԱԾ իրականացրած գործողությունների վերաբերյալ 18/10/2019 19:45 Նավթի համաշխարհային գները նվազել են 18/10/2019 19:36 Փարիզի կենդանաբանական այգում ցուցադրելու են զարմանալի արարած (Տեսանյութ) 18/10/2019 19:27 Զիդանը և Պոգբան Դուբայում հանդիպել են 18/10/2019 19:21 Չինաստանում լույս աշխարհ են եկել ալբինոս առյուծներ (Տեսանյութ) 18/10/2019 19:14 Սիրիա է վերադարձել մոտ 1000 փախստական 18/10/2019 19:09 Աֆղանստանում մզկիթներում պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի 18/10/2019 18:53 Սթենլի Քլարք, Լարս Դանիելսոն և այլ հռչակավոր արտիստներ. կմեկնարկի Yerevan Jazz Fest 2019-ը 18/10/2019 18:45 Խուլիգանություն՝ հյուրանոցային համալիրում. 20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել 18/10/2019 18:44 ԵՄ գագաթնաժողովը Լագարդին հաստատել է ԵԿԲ նոր ղեկավարի պաշտոնում 18/10/2019 18:39 «Անտարեսը» վերջին 2 տարում պետբյուջեից 11 անգամ մեկ անձից գնման ընթացակարգով գումար է ստացել. ընդհանուր՝ ավելի քան 136 միլիոն դրամ. հետաքրքիր փաստեր «Անտարեսի» և Արմեն Մարտիրոսյանի մասին 18/10/2019 18:33 «ԱԻՆ 911, լսում եմ Ձեզ» մոնոներկայացումը կցուցադրվի «Արմմոնո Plus» հանրապետական 3-րդ փառատոնի շրջանակներում 18/10/2019 18:13 Միայն պիտի ուրախ լինենք, որ Սահմանադրական դատարանը չի ենթարկվում գործող իշխանությանը. Վազգեն Մանուկյան 18/10/2019 18:08 Երևանում ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրներին մեղադրանք առաջադրվեց. նրանք կկալանավորվեն 18/10/2019 18:07 Բազմադրվագ խարդախության գործի նախաքննությունն ավարտվել է. մեղադրանք է առաջադրվել 23-ամյա կնոջը 18/10/2019 18:04 Բակո Սահակյանը մասնակցել է Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադրման 5-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը 18/10/2019 17:46 Հրայր Թովմասյանի աղջիկներին հիմնականում հարցրել են սեփականության իրավունքով պատկանող գույքից. փաստաբան (Տեսանյութ) 18/10/2019 17:38 ԱՄՆ-ն մաքսատուրքեր է սահմանել Եվրամիության արտադրանքի վրա 18/10/2019 17:32 Բորիս Բերեզովսկին, Յուրի Բաշմետը և բազմաթիվ այլ աշխարհահռչակ մենակատարներ ելույթ կունենան Հայաստանում 18/10/2019 17:26 Առնվազն 13 խաղաղ բնակիչ է զոհվել Սիրիայում թուրքական օդուժի հարվածի հետևանքով 18/10/2019 17:19 Բեյրութում բախումներ են սկսվել հարկերի դեմ բողոքողների և ոստիկանության միջև 18/10/2019 17:17 Չեմ կիսում կառավարության քաղաքականությունը. Սարհատ Պետրոսյանը լքում է պաշտոնը 18/10/2019 17:15 Իշխանությունը յուրացնելու հոդվածով քրեական գործի շրջանակում ՀՔԾ-ն գործողություններ է իրականացրել ՍԴ-ում, ԱԺ-ում և ՀՀԿ գրասենյակում 18/10/2019 17:13 ԱԱԾ տնօրենը Սոչիում մասնակցել է միջազգային ահաբեկչության մարտահրավերների դեմ պայքարի թեմայով քննարկմանը 18/10/2019 17:04 Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացողությունը չի վատացել. Փաստաբանը հերքում է 18/10/2019 16:55 Էրդողանը սպառնում է ԱՄՆ-ին շարունակել գործողությունը Սիրիայում 18/10/2019 16:42 Ucom-ում գործում է «Որակյալ սմարթֆոններ բոլորի համար» առաջարկը 18/10/2019 16:28 Սահմանադրական դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը. Պարզաբանում է Արամ Վարդևանյանը 18/10/2019 16:24 Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է 18/10/2019 16:17 Թուրքիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է շրջվել (Տեսանյութ) 18/10/2019 15:59 ԵՄ-ն նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Կիպրոսի մերձակայքում հորատման աշխատանքների համար 18/10/2019 15:34 Ուկրաինայում արդյունաբերական ձեռնարկություններից մեկում պայթյուն է որոտացել 18/10/2019 15:21 Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցողը ժողովրդավարական պետության հետ որևէ առնչություն չունի. Լիլիթ Գալստյան (Տեսանյութ) 18/10/2019 15:10 Քննարկվել է Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի թանգարանացման աշխատանքը 18/10/2019 15:02 ՎիվաՍել-ՄՏՍ-ը մրցանակներ է հանձնել «Digital UAV Forum 2019» միջազգային ֆորումի հեքըթոնի հաղթող թիմերին 18/10/2019 14:55 Երևանում հոկտեմբերի 16-ին վիրավորում ստացած ոստիկանը դուրս է գրվել հիվանդանոցից 18/10/2019 14:48 Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից. ԱԱԾ 18/10/2019 14:46 Պրոֆեսիոնալ լինելը մեր երկրում գնալով արժեզրկվում է. Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ) 18/10/2019 14:41 ՆԱՏՕ-ի դիտորդական խումբը գնահատել է ՀՀ ԶՈՒ դաշտային հոսպիտալի աշխատանքը 18/10/2019 14:34 Պուչդեմոնը հանձնվել է Բելգիայի իշխանություններին 18/10/2019 14:31 ՍԴ դատավորները հետևում են Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին 18/10/2019 14:20 Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացողությունը ԱԱԾ-ում վատացել է 18/10/2019 14:03 Պետք է լինի պետության ղեկավարի գիտակցում, որ սա նախկինների ու ներկաների պայքար չէ. Արփինե Հովհաննիսյան (Տեսանյութ) 18/10/2019 13:51 Սա քաղաքական բեսպրեդել է. ՀՅԴ ներկայացուցիչը՝ Հրայր Թովմասյանի անձի շուրջ տեղի ունեցածի մասին 18/10/2019 13:46 Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ինովացիոն զարգացմանը նվիրված հանդիպում 18/10/2019 13:35 Ջրօգտագործման ոլորտում կոռուպցիոն չարաշահումների փաստերով հարուցված քրգործերի նախնական հաշվարկով պետությանը պատճառվել է 5,7 միլիարդ դրամի վնաս 18/10/2019 13:30 Դադարեցրեք այս իրավիճակը. Ավետիք Իշխանյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին 18/10/2019 13:24 Հարուցվել է քրգործ՝ Ավանում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ 18/10/2019 13:17 Հրայր Թովմասյանի դեմ անձնական տեռոր է ընթանում. Իրավապաշտպան Ավետիք Իշխանյան 18/10/2019 13:10 Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ 18/10/2019 13:03 Թուրքիան վերսկսել է Սիրիայում ռազմական գործողությունը՝ չնայած ԱՄՆ-ի հետ համաձայնության 18/10/2019 12:58 Խոսքի ազատությունն այսօր ոտնահարվում է՝ ելնելով քաղաքական նպատակներից. Զարուհի Փոստանջյան (Տեսանյութ) 18/10/2019 12:50 Արմեն Գևորգյան. Բոլոր հնարավոր պատերազմները անսպասելի են սկսվում 18/10/2019 12:42 Հայաստանում ներպետական օրենքներն ու Սահմանադրությունն այն չեն. Լարիսա Ալավերդյան 18/10/2019 12:38 ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ոչինչ չանելու դիմաց բյուջեից ավելի քան 3 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել 18/10/2019 12:36 Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին 18/10/2019 12:29 Վերջին մեկ տարվա ընթացքում դատարանների նկատմամբ ճնշումները խորացել են. Էլինար Վարդանյան 18/10/2019 12:24 Պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի իրավունքների պաշտպանությունը. Արա Զոհրաբյան 18/10/2019 12:16 Պահանջեք դադարեցնել այս զզվելի ճնշումը Հրայր Թովմասյանի անձի և ընտանիքի նկատմամբ. Ավետիք Չալաբյան 18/10/2019 12:05 Ինձ համար շատ դժվար էր. Վանեցյանն ընդունել է Գյուլբուդաղյանցի հրաժարականը 18/10/2019 12:01 Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվում են Սիրիայում տեղի ունեցող բուռն զարգացումները 18/10/2019 11:59 «Կենտրոն»-ում իմ աշխատանքային գործունեությունը դադարեցված է. Անժելա Թովմասյան 18/10/2019 11:49 Պետությունը հապճեպ քայլերով գնում է դեպի ինտերնետային ոլորտի խստացում. Սամվել Մարտիրոսյան 18/10/2019 11:44 Ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրը․ Shamshyan.com 18/10/2019 11:40 Ֆրանսիայի ոստիկանությունը կանխել է սեպտեմբերի 11-ի ոճով ահաբեկչություն 18/10/2019 11:25 Անցած 1 օրում ճանապարհատրանսպորտային 10 պատահարի հետևանքով 1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել վնասվածքներ 18/10/2019 10:57 «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավոր է մահացել

Տվյալ բաժնի վերջին նյութերը