Հանրությունը պետք է տեղեկանա հարցի բոլոր նրբություններին և լուրջ վերաբերմունք ցուցաբերի. Արցախի ԱԺ փոխնախագահը՝ Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի մասին

16/07/2019 11:15

Հանրությունը պետք է տեղեկանա հարցի բոլոր նրբություններին և լուրջ վերաբերմունք ցուցաբերի. Արցախի ԱԺ փոխնախագահը՝ Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի մասին


Կարծում եմ, որ երկրի կայունության և զարգացման համար լավագույն ձևը ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելն է, որովհետև եթե այդ իշխանությունն ուժի դիրքերից է ձևավորվում, ապա նման երկիրը որևէ ձևով ապագա ունենալ չի կարող: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի փոխնախագահ, «Դաշնակցություն» խմբակցության անդամ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով Արցախի ներքաղաքական իրավիճակին և սպասվող զարգացումներին:

- Օրեր առաջ կայացավ ՀՅԴ Արցախի մարմնի շրջանային ժողովը, որից հետո հնչեց պաշտոնական հայտարարություն: Ըստ էության, հենց այդ հայտարարությունով ՀՅԴ Արցախի կառույցը ներգրավվեց 2020 թ. համապետական ընտրություններին ընդառաջ տեղի ունեցող զարգացումներում, այն դեպքում, երբ որոշ քաղաքական ուժեր և անհատներ արդեն ամիսներ է, ինչ այդ պրոցեսների մեջ են: Այս ֆալստարտը կարո՞ղ է իր ազդեցությունը ունենալ, արդեն բուն ընտրական գործընթացների վրա:

- Վաղաժամկետ քարոզարշավին ես բացասաբար եմ վերաբերվում, որովհետև դա ինչ-որ տեղ հակասում է Սահմանադրությամբ կյանքի կոչված իրավակարգավորումներին:

Եթե նկատել եք, վաղաժամ մեկնարկած ընտրարշավը նաև պատճառ է դարձել մարդկանց կողմից տեղեկատվական հարթակներում միմյանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորմանը և այս ամենը չի նպաստում որպեսզի մենք կայուն երկիր ունենանք:

- Արցախի արդեն նախկին դատախազ Արթուր Մոսիյանը, ընտրվելով ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ, հրաժարական ներկայացրեց՝ ելնելով դատախազի պաշտոնի և քաղաքական ու կուսակցական աշխատանքի անհամատեղելիությունից: Տեղեկություններ կան, որ հենց նա է լինելու ՀՅԴ թեկնածուն՝ Արցախի նախագահական ընտրություններում:

- Մենք նման հարց չենք քննարկել: Պարզապես Արթուր Մոսիյանը դարձյալ վերադառնում է քաղաքական գործունեության և այս քաղաքական գործընթացներին ավելի ակտիվ մասնակցություն ունենալու նկատառումով նա նույնպես ընտրվել է ՀՅԴ կենտրոնական կոմիտեի անդամ:

- Բնականաբար տեղյակ եք, որ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կողմնակիցների հետ նախաձեռնել է սահմանադրական փոփոխությունների գործընթաց՝ մասնավորապես Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի փոփոխություն, որոնք սահմանում են քաղաքացիությանը և բնակության վայրին վերաբերող դրույթները: Փորձագետների կարծիքով, այստեղ առաջանում են իրավական խնդիրներ՝ կապված և Արցախի և ՀՀ Սահմանադրության հետ: Ի՞նչ տեսակետ ունեք այս նախաձեռնության վերաբերյալ:

- Այս հարցում մենք պետք է բավականին զգույշ լինենք: Այստեղ խնդիրը Սամվել Բաբայանը չէ, կամ որևէ այլ անհատ: Նախ՝ խնդիրն այն է, որ նման փոփոխության դեպքում հակասություն է առաջանում Սահմանադրության հենց առաջին հոդվածի առաջին մասի հետ:

Բացի այդ խնդիրներ կարող են առաջանալ նաև բանակցային գործընթացում, քանի որ նման պարագայում Ադրբեջանը կարող է մեղադրանքներ ներկայացնել Հայաստանին: Արդյո՞ք այս պահին նման փոփոխությունը հնարավորություն կտա ապահովել խաղաղության պահպանման և բանակցային գործընթացն իր հունով տանելու շարունակականությունը:

Այնպես որ այստեղ բազմաթիվ իրավական հարցեր կան, որ կարող են խնդիրներ առաջացնել Արցախի համար: Հանրությունը պետք է տեղեկանա հարցի բոլոր նրբություններին և լուրջ վերաբերմունք ցուցաբերի:

- Տեղեկություններ են շրջանառվում, որ Սամվել Բաբայանն իր կողմնակիցների միջոցով ընդհուպ զանգվածային անկարգությունների միջոցով ցանկանում է հասնել նախաձեռնության իրականացմանը: Նման տարբերակը, ըստ Ձեզ, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:

- Դա ինքնին նշանակում է երկիրը կանգնեցնել քաղաքացիական պատերազմի շեմին, այսինքն՝ հակամարտություն առաջացնել հասարակության տարբեր շերտերի միջև: Այս պահին հասարակության շրջանում կան տարբեր մոտեցումներ և այս պարագայում նման միտումներն անչափ վտանգավոր է՝ մանավանդ Արցախի պես երկրի համար: Պետք խոհեմ է գտնվել և այս երեսուն տարիների ընթացքում ստեղծած պետականության հիմքերին մի նոր բան ավելացնել՝ ճանաչման գործընթացը ակտիվացնել, տնտեսությունը զարգացնել, ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդել և այլն:  Մենք չենք կարող այս փոքրաթիվ հասարակության մեջ բաժանարար գծեր տանել:

- Նախընտրական զարգացումների փուլում ի՞նչ ուղենիշներով է շարժվելու ՀՅԴ Արցախի կառույցը: Օրակարգում կա՞ն այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության հնարավոր տարբերակներ:

- Դաշնակցության համար ամենագլխավորը պետականությունն է և այդ ընտրությունները պետք է ծառայեն դրա ամրապնդմանը: Սա է մեր հիմնական մոտեցումը և պատահական չէ, որ օրեր առաջ շրջանային ժողովում երկու հիմնական գաղափար է շոշափվել: Առաջինը՝ մենք առաջարկում ենք համազգային օրակարգ ձևավորել և այդ համազգային օրակարգի շուրջ  փորձել հավաքել քաղաքական ուժերին, խորհրդակցել  և արդյունքում նախագահական ընտրություններում առաջադրել  միասնական օրակարգը արտացոլող թեկնածուի: Սա իհարկե բավականին բարդ գործընթաց է, բայց մենք ցանկանում ենք այն նախաձեռնել և քաղաքական ուժերի հետ քննարկել: Երկրորդ գաղափարն այն է, որ եթե մեզ չհաջողվի այդ օրակարգի շուրջը հասնել արդյունքի, ապա մենք աշնանը կգումարենք արտակարգ ժողով և արդյունքում Դաշնակցությունը կառաջադրի իր թեկնածուին: Այսինքն սա ինչ որ տեղ կոչ է մեր քաղաքական ուժերին, որ պետք է կուսակցական և անձնական շահերից վեր կանգնել և հանուն Արցախի ապագայի փորձել միասնական ճակատով գնալ ընտրությունների:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:01 Քրեակատարողական համակարգի աշխատակիցների աշխատավարձը շուրջ 30 տոկոսով կբարձրանա. Ռուստամ Բադասյան Այսօր, 10:54 Հարկային օրենսգրքի սահմանափակումները խոչընդոտում են բազմանդամ ընտանքիներին հիպոտեկային վարկերը հաշվանցել եկամտային հարկերից. Թանդիլյան Այսօր, 10:43 Երևանում 64-ամյա կին է սպանվել Այսօր, 10:29 Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան Այսօր, 10:21 Մարզերում և Երևանում հոսանքազրկումներ են սպասվում Այսօր, 10:10 Արսեն Բաբայանի ձերբակալումը շատ հարցեր է առաջացնում. Փաստաբանների պալատի նախագահ Այսօր, 10:00 Վարչապետը փրկարար ծառայության տնօրենին ազատել է պաշտոնից Այսօր, 09:54 «Հրապարակ». Օսիպյանի կադրերը հեռանում են Այսօր, 09:52 «Փաստ». «Ձեզ հազար անգամ ասացի՝ ինչ պետք է անել, դուք նորից ձերը պնդեցիք». Վահե Գրիգորյանը «մուննաթ» է եկել Այսօր, 09:46 «Ժողովուրդ». Մարդն առնվազն իր կյանքում մի հավաբուն պետք է կառուցած լինի, որ քաղաքաշինությունից ինչ-որ բան ասի. Վերմիշյանը՝ Սարհատ Պետրոսյանի մասին Այսօր, 09:42 «Իրատես». Հեծանվով երթևեկող, մարդկանց հետ հաճախ շփվող վարչապետից բան չի մնացել. հիմա նա 300 հազար դոլարանոց մեքենայով է երթևեկում Այսօր, 09:37 «Փաստ». Ինչու Մխիթար Հայրապետյանը հրաժարվեց Եվրանեսթ պատգամավորական խմբի ղեկավար լինելուց Այսօր, 09:31 «Հրապարակ». Հրայր Թովմասյանն ասել է՝ երբ հրաժարական կտա Այսօր, 09:28 «Ժողովուրդ». Վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառով շատ քրգործեր կարճվում են Այսօր, 09:23 «Փաստ». Մոսկվայում հանդիպել են Գևորգ Կոստանյանը և ՌԴ գլխավոր դատախազը Այսօր, 09:18 «Իրատես». Արթուր Դավթյանի գլխին սև ամպեր են կուտակվո՞ւմ Այսօր, 09:12 «Հրապարակ». ԱԱԾ տնօրենի թեկնածուն անխոնջ միջոցառումներ է ձեռնարկում իշխանությունների «հակառակորդների» նկատմամբ Այսօր, 09:09 «Ժողովուրդ». ԱԺ հերթական քառօրյան, հնարավոր է, այսօր կամ վաղը սպառի օրակարգը Այսօր, 09:07 2018-ի ձեռքբերումներն ամեն գնով պետք է պաշտպանենք անհայրենիք բախտախնդիրներից. Սարհատ Պետրոսյան Այսօր, 08:56 Ավտովթար՝ Սեբաստիայի փողոցում. կան վիրավորներ 21/10/2019 21:52 Արսեն Բաբայանը ապօրինի է զրկված ազատությունից և դա չի կարող հայտնի չլինել ՀՀ իրավապահ մարմիններին. Մելոյան 21/10/2019 21:26 Արսեն Բաբայանը ձերբակալվել է այնպիսի հանցակազմով, որով անձը ոչ մի պարագայում չի կարող ազատազրկման ենթարկվել. Մելիքյան 21/10/2019 21:20 Արսեն Բաբայանը ձերբակալվել է անհեթեթ մեղադրանքով, Հրայր Թովմասյանն իր խրամատում է մնալու. Աշոտյան 21/10/2019 20:56 Պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը 21/10/2019 18:08 Վարչապետն ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպանին 21/10/2019 18:04 Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը ներկայացնում են «Պատանի արվեստագետների հարթակ» նախագիծը 21/10/2019 18:02 Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին 21/10/2019 17:59 Փաշինյանի գաղտնի հրամանով՝ հուլիսից նախարարների աշխատավարձը դարձել է 1.5 միլիոն դրամ, իսկ փոխնախարարներինը՝ 1 միլիոն. «Հետք» 21/10/2019 17:07 Լյուքսորում ներկայացրել են տղամարդկանց, կանանց և երեխաների համար նախատեսված սարկոֆագներ (Տեսանյութ) 21/10/2019 16:55 Մորալեսն առաջատարն է Բոլիվիայի նախագահի ընտրություններում 21/10/2019 16:49 Ի՞նչ է արվել Երևանում վերջին մեկ տարում. Պատասխանում է քաղաքապետարանը 21/10/2019 16:37 Երևանում, Գեղարքունիքի ու Տավուշի մարզերում կլինեն գազի անջատումներ 21/10/2019 16:32 Հայաստանյան երգչախումբն առաջին անգամ հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանի սրահում 21/10/2019 16:18 Հալեպում ուսանողները բողոքում են ԱՄՆ զորքերի ներկայության դեմ 21/10/2019 16:07 Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ քրդերը լքում են Սիրիայի հյուսիսում գտնվող անվտանգության գոտին 21/10/2019 15:54 Վթարային ջրանջատում՝ Վարդենիս քաղաքում 21/10/2019 15:39 Բացահայտվել են ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնական դիրքի օգտագործմամբ՝ խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները 21/10/2019 15:25 Ավարտվել է խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի ձեռք բերելու, պահելու, իրացնելու դեպքով քրգործի նախաքննությունը 21/10/2019 15:04 Մետրոյի նոր կայարանի կառուցումը նախատեսվում է մասնավոր ներդրումների միջոցով. Հակոբ Կարապետյան 21/10/2019 14:42 Հայրը դանակահարել էր որդուն 21/10/2019 14:36 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Արթուր Դավթյանին շնորհվել է արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան 21/10/2019 14:28 Ամստերդամի համալսարանում տեղի է ունեցել Սարա Քրոմբախի «Զիա Բունյաթովը և Ադրբեջանի անցյալի հորինվածքը» դոկտորական թեզի պաշտպանությունը 21/10/2019 14:23 Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան 21/10/2019 14:14 Գիտեմ, որ երկար ժամանակ օդում կախված լուրեր են լինելու, բայց ես հեռանում եմ պարզ ճակատով. Սարհատ Պետրոսյան 21/10/2019 14:00 Նավթի համաշխարհային գները նվազել են 21/10/2019 13:39 «Արսենալի» հետ խաղից առաջ Մաքբերնիին արբած ձերբակալել են 21/10/2019 13:26 Լեռնաձորում հոկտեմբերի 28-ից կգործարկվի նոր արագաչափ սարք 21/10/2019 13:15 Պետք է օրակարգ թելադրենք ՆԱՏՕ-ի պառլամենտական վեհաժողովում. Գևորգ Գորգիսյան 21/10/2019 13:10 Անցած 3 օրում հանրապետությունում ճանապարհատրանսպորտային 38 պատահարի հետևանքով 8 մարդ զոհվել է, 50-ը՝ ստացել վնասվածքներ 21/10/2019 13:00 Սահմանադրական դատարանում խնդիր կա, որը պետք է լուծում ստանա. Տիգրան Ավինյան 21/10/2019 12:52 Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց է կատարելու Միացյալ Թագավորություն 21/10/2019 12:44 Պետական գնումների գործընթացին մասնակցողների իրավունքները կլինեն ավելի պաշտպանված․ ՄԻՊ առաջարկներն ընդունվել են 21/10/2019 12:36 Ցրտեր չունենք, դրա մասին անգամ չհիշեք. Գագիկ Սուրենյանն «աշնանային հաճելի օրեր» է խոստանում 21/10/2019 12:25 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ափսոսում է, որ մինչև հիմա ԼՂ խնդիրը լուծված չէ խաղաղ ճանապարհով. Քոչարյան 21/10/2019 12:16 ՆԱՏՕ-ի ԽՎ-ում շեշտել ենք, որ Իրանի դեմ պատժամիջոցներից տուժում է նաև Հայաստանը. պատգամավոր 21/10/2019 12:08 Կաշխատենք ՆԱՏՕ ԽՎ-ում մեր նախաձեռնողական մոտեցումները ավելացնել. Անդրանիկ Քոչարյան 21/10/2019 11:51 2019 թվականի երկրորդ եռամսյակից գործազրկության էական նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան 21/10/2019 11:31 Արթուր Ջավադյանը հանդիպում է ունեցել ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն հետ 21/10/2019 11:23 Սիրիայում ահաբեկիչներով 12 բանտ մնացել է առանց անվտանգության աշխատակիցների, հայտարարել է Շոյգուն 21/10/2019 11:15 Ավելի քան 2 մլրդ դրամի պետական միջոցների կորուստ՝ Սևանա լճում «Իշխան» ձկնատեսակի պաշարների վերականգնման ոլորտում 21/10/2019 11:05 Չիլիում բողոքի ակցիաների հետևանքով զոհերի թիվը հասել է տասի 21/10/2019 10:51 Մարզերում և Երևանում մինչև վեց ժամ լույս չի լինի 21/10/2019 10:40 Միացյալ Նահանգներում անտառային հրդեհների դեմ պայքարող Սմոքի արջը կայցելի Հայաստան 21/10/2019 10:33 «Ռեալը» կարող է հեռացնել Զիդանին 21/10/2019 10:22 Թրամփը հակված է մոտ 200 զինվորականի թողնել Սիրիայի արևելքում 21/10/2019 10:14 Վայոց ձորի լեռներում տեղացել է առաջին ձյունը. Լուսանկարներ 21/10/2019 09:50 Ողբերգական ավտովթար Քեթիի ոլորաններում. կա երեք զոհ 21/10/2019 09:43 Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 21/10/2019 09:39 Ավտովթար՝ Իսակովի պողոտայում. կա երկու զոհ և վիրավորներ 21/10/2019 09:30 Շենգավիթում գազամատակարարումը կդադարեցվի 20/10/2019 13:17 Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը հակասում է Եվրոպական կոնվենցիային. Գևորգ Կոստանյան 19/10/2019 23:21 Հրավառությունից հետո այրվում է Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքը. Լուսանկարներ 19/10/2019 17:18 «Գլխավոր դատախազը ձեզ չի դավաճանել: Դեռ». Սամվել Ֆարմանյան 19/10/2019 16:09 Չեմ համարում, որ ինչ-որ մեկից լավն եմ, եթե պետք է բանտ տանեն՝ պատրաստ եմ, բայց ինձ լռեցնել որևէ մեկը չի կարող. Միհրան Հակոբյան 19/10/2019 14:12 «Էվերթոնը» հետաքրքրված է Ալեգրiով 19/10/2019 14:06 Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը. Tert.am 19/10/2019 14:05 Բեյրութում ավելի քան 50 ուժային է տուժել բողոքի ցույցերի հետևանքով. 70 մարդ ձերբակալվել է 19/10/2019 13:51 Կատալոնիայում անկարգությունների հետևանքով տուժել է մոտ 90 մարդ 19/10/2019 13:43 Սամվել Ֆարմանյանի գրառման մեջ հանցագործության դեպքը բացակայում է. քրգործ չի հարուցվի. Ոստիկանություն 19/10/2019 13:36 Դատախազները հանդիպում-քննարկումներ են անցկացրել հանրակրթական և հատուկ ուսումնական հաստատությունների աշակերտների հետ 19/10/2019 13:17 «Հայելու առաջ» հաղորդումը փակելը քաղաքական ճնշման հետևանք է. Սաթիկ Սեյրանյան 19/10/2019 13:11 Կրասնոյարսկում ամբարտակի փլուզման հետևանքով 15 մարդ անհետ կորել է 19/10/2019 12:58 Կրասնոյարսկի մերձակայքում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է 19/10/2019 12:50 Բակո Սահակյանը ներկա է գտնվել Մարտունիում կազմակերպված նռան փառատոնին 19/10/2019 12:13 Թբիլիսիի բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել 19/10/2019 11:48 Հնդկաստանում հուղարկավորության ժամանակ տղամարդը «կենդանացել» է 19/10/2019 11:42 Հյուսիսային մաքսատուն-վարչությունն աշխատում է նաև շաբաթ և կիրակի օրերին 19/10/2019 11:35 Ուզում եմ հերթական անգամ սիրո խոստովանություն անել մեր քաղաքին. Հայկ Մարության 19/10/2019 11:19 Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքում. 2 զոհերից մեկի դին հայտնաբերվել է կիսամոխրացած. կա 2 վիրավոր 19/10/2019 11:03 Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 75 հա տարածք 19/10/2019 10:46 Ձեզ շատ հետաքրքիր կլինի իմանալ, թե ով է մեր փառապանծ ԱԱԾ-ի մյուս թիրախը. Արթուր Դանիելյան 19/10/2019 10:38 ԱԱԾ-ն Հրայր Թովմասյանի վերաբերյալ նոր հաղորդագրությամբ է հանդես եկել 19/10/2019 10:31 Անցնող շաբաթ շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց 19/10/2019 10:22 «Հրապարակ». Վերադառնում ենք 90-ականներ. ոստիկանները խոշտանգելով բերման են ենթարկել ծաղկի շուկայի աշխատակիցներին 19/10/2019 10:18 Երևանում ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները կալանավորվել են 19/10/2019 10:17 «Ժողովուրդ». Եղբայրներից մեկը պատմել է՝ ինչպես է կրակել ոստիկանի վրա 19/10/2019 10:15 «Փաստ». Հրամանը հստակ է՝ ամեն կերպ ազատվել Հրայր Թովմասյանից 19/10/2019 10:14 «Հրապարակ». Հիմա պարզ է, թե ինչ նկատի ուներ Վանեցյանը՝ «կանգ առ» ասելով 19/10/2019 10:08 «Ժամանակ». Երիտասարդ դատավորները լքում են համակարգը 19/10/2019 10:06 «Ժողովուրդ». Sասնյակ ազատամարտիկներ շտապ կարգով մեկնել են Արցախ

Տվյալ բաժնի վերջին նյութերը