16/07/2019 12:12
Երևանում 3D հետիոտնային անցում է գծվում. Լուսանկարներ
Երևանում 3D հետիոտնային անցում է գծվում, առայժմ՝ փորձնական, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ բանկի դիմաց, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«3D անցումը կիրառվում է շատ քաղաքներում, այն վարորդի համար տեսողական պատրանք է ստեղծում, որ դիմացը արգելք կա, ինչը ստիպում է նվազեցնել արագությունը։
Շնորհակալություն Հովսեփ Կուբատյանին՝ գիշերվա կեսին ֆոտո անելու համար», - գրել է նա։