16/07/2019 19:22
Հույս ունեմ, որ մեր տնտեսվարողները՝ սկսած տաքսու վարորդներից վերջացրած կրպակավարներով, լավ կընդունեն ժամանող զբոսաշրջիկներին. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հայաստան այցելած օտարերկրացիների թվի աճի մասին։
«Այս տարվա առաջին 6 ամիսների տվյալներով՝ 14.4 տոկոսով ավելի օտարերկրացի է ժամանել մեր երկիր, քան նախորդ տարվա առաջին վեց ամիսներին:
Զբոսաշրջության սեզոնը, ի դեպ, նոր-նոր է սկսվում: Հույս ունեմ՝ մեր տնտեսվարողները՝ սկսած տաքսու վարորդներից վերջացրած կրպակավարներով, լավ կընդունեն ժամանող զբոսաշրջիկներին:
Մեր երկրից լավ տպավորություններով վերադարձած ամեն զբոսաշրջիկ բարձրացնում է Հայաստանի միջազգային համարումը և մեծացնում երկրի տնտեսական ու զբոսաշրջային գրավչությունը», - իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է վարչապետը: