16/07/2019 12:29
Հույս ունեմ՝ կկարողանանք մշակել առավել երկարաժամկետ կտրվածքով ճանապարհային անվտանգության հայեցակարգ. պատգամավոր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից որոշվել է, որ ըստ անհրաժեշտության և ամենայն հավանաանությամբ ամիսը մեկ անգամ, իրեն կից կստեղծվի աշխատանքային խումբ, որտեղ, բացի պատկան մարմիններից, ճանապարհատրանսպորտային թեմաներով քննարկումներին մասնակից կլինեն նաև քաղհասարակության ներկայացուցիչները, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
Նա տեղեկացրեց, որ նման մեկ հանդիպում արդեն իսկ կայացել է, որն անցել է բավական արդյունավետ մթնոլորտում։
«Հույս ունեմ, որ նման հանդիպումների ժամանակ կկարողանանք մշակել առավել երկարաժամկետ կտրվածքով ճանապարհային անվտանգության հայեցակարգ և ռազմավարություն։ Կայացած հանդիպման ընթացքում վարչապետի կողմից ներկայացվել է այն բարեփոխումների ծրագիրը, որն առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում կառավարությունը և խորհրդարանը նախաձեռել են։ Խոսքը բալային համակարգի մասին է», - ասաց Սիսակ Գաբրիելյանը։