17/07/2019 14:05
Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրում են Ստամբուլյան կոնվենցիան ու դրա շուրջ կարծիքները
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսել են ուսումնասիրել «Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նկատենք՝ այս անվանումով փաստաթուղթը բոլորին հայտնի Ստամբուլյան կոնվենցիան է, որի շուրջ տեսակետները Հայաստանում իրարամերժ են։ Հայաստանը կոնվենցիան ստորագրել է 2017թ.-ին և սպասվում է դրա վավերացման փուլը։
«Իմ աշխատակազմում հիմա նախաձեռնված է ուսումնասիրություն բոլոր փաստարկների, մտահոգությունների ու կողմ տեսակետների, որի արդյունքում ես կկարողանամ գնահատականներ տալ: Ես պետք է ուսումնասիրություն անեմ, որ հետո միայն գնահատականներ հնչեցնեմ, հիմա պրոֆեսիոնալ չի լինի իմ կողմից դիրքորոշում հայտնելը», - հայտարարեց Թաթոյանը։