17/07/2019 22:09
Բախում Իջևանում. կան վիրավորներ, այդ թվում, ոստիկանների շրջանում (Տեսանյութ)
Այսօր ուշ երեկոյան բախում է տեղի ունեցել Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների, որոնք, հիմնականում, փայտի գործով զբաղվողներն են, և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձում էին պատ կազմել և ազատել ճանապարհը: «Հետքի» փոխանցմամբ. ցուցարարներն ընդդիմացան և բախում առաջացավ, քարերի տեղատարափ, ոստիկանությունը հետ նահանջեց: Կան վիրավորներ:
Ճանապարհը դեռ փակ է մնում, վիրավոր ոստիկաններին տեղափոխեցին: Ցուցարարները Տավուշի մարզպետի հորդորներին չհավատացին և չբացեցին ճանապարհը: