17/07/2019 13:19
Սևանա լիճը բավականին ծանր վիճակում է, փրկության համար հսկայական աշխատանքներ պիտի կատարենք. Յուրի Ջավադյան
Խորհրդարանում «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով ԲՀԿ հրավիրած աշխատանքային քննարկման ժամանակ ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանն անդրադարձավ Սևանի աղտոտվածության պատճառներին:
Աղտոտվածության պատճառներից մեկն, ըստ Ջավադյանի, բնակչության որոշ մասի կոյուղացված չլինելն է, ու թեև այստեղ մաքրման կայաններ դրվել են, բայց դրանք ավելի շատ աղտոտում են գետը, քան մաքրում:
Նա նկատեց, որ աղտոտման պատճառ է նաև այն, որ գետերով ու գետակներով տարբեր իրեր են տեղափոխում, ինչպես նաև մեքենաների և այլ իրերի լվացումը, որի ժամանակ լվացքի փոշին բավականին վնասում է ջուրը: Ջավադյանը նաև առանձնացրեց հարակից տարածքների ռեստորաններից աղտոտումները, որոնք ամբողջությամբ գալիս լցվում են Սևանը:
«700 հեկտար ծառերը կտրել են, կոճղերը մնացել ա ջրի տակ, այսօր դրանք փտել են: 300 բնակարան մնացել են ջրի տակ՝ իրենց հորատիպ զուգարաններով», - ասաց նա:
Ջավադյանի խոսքով՝ Սևանը փրկելու ուղղությամբ պետք է հսկայական աշխատանք կատարել.
«Լիճը բավականին ծանր վիճակում է, փրկության համար մենք հսկայական աշխատանքներ պիտի կատարենք: Մինչև այսօր կազմակերպած աշխատանքները հնարավորություն չեն տալիս, որպեսզի իսպառ վերացնենք այդ պատճառները», - ասաց Ջավադյանը:
Նա նկատեց, որ արդեն 10 հա-ում տեղադրվել են մաքրման մեխանզիմներ, որտեղ միկրոբների մաքրում է կատարվում: Նրա խոսքով՝ այդ տարածքներում ծաղկում չի նկատվել։ Ջավադյանն ասաց, որ ջրից ծաղկած և ոչ ծաղկած վիճակով նմուշներ են վերցվել և ուսումնասիրության դրվել և շաբաթվա վերջում պարզ կլինի՝ ցելիոլիտը ինչ վիճակում է։
Նա նշեց, որ երեք մաքրման կայաններ արդեն գործում են, առաջակվել է երկու տեսակի մաքրան կայաններ տեղադրրել, որոնք բավականին մատչելի են։