17/07/2019 13:44
Սևան ազգային պարկն անգործության է մատնված եղել. Ջավադյան
Հեղափոխությունից հետո ո՞վ, ի՞նչ պիտի աներ, որ չի արել, խորհրդարանում «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով ԲՀԿ հրավիրած աշխատանքային քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանից:
«Էդ որ քաղաքական հեղափոխություն ենք արել, ասում ենք հարաբերություններն արդար են, ամեն տեղ կարգ ու կանոն պիտի լինի, այլևս հին բաները չի լինելու, համակարգային կոռուպցիան հաղթահարվել է, արհեստական մենաշնորհներ չկան, բա հեղափոխությունից հետո մեզ հարց տանք՝ չենք կարո՞ւմ չկեղտոտենք Սևանը: Էդ հեղափոխությունը չի նշանակում, որ Սևանը չպիտի կեղտոտենք, կեղտոտելն էլ պիտի լինի սսհմաններում և պետք է կենսաբանական մաքրում կատարվի: Ուզում եմ տեսնել վերջին տարուկեսվա ընթացքում հեղափոխությունից հետո պետականան կառավարման համակարգում ո՞վ, ի՞նչ պիտի աներ, որ չի արել», - հարցրեց Մելքումյանը:
Ի պատասխան Ջավադյանն ասաց, որ Սևան ազգային պարկն անգործության է մատնված եղել:
«Եթե այն մեզ հետ համատեղ աշխատեր, մենք 10-ի փոխարեն 100 կայան կունենայինք ռեստորաններում տեղադրված», - ասաց Ջավադյանը:
Մելքումյանն էլ առաջարկեց քննարկումից հետո խմբակցությունում քննարկել Սևան ազգային պարկի հետ կապված խնդիրը և հարցում ուղարկել կառավարությանը՝ հասկանալու, թե ինչ անել ազգային պարկի հետ:
«Այն, որ մեզ ազգային պարկ պետք է, դա ակնհայտ է: Ճշտենք և տեսնենք, թե ինչպես դա պետք է լինի», - ավելացրեց Մելքումյանը: