17/07/2019 13:38
Վահե Հակոբյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Վահե Հակոբյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, աշխատանքից ազատվել էին վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանը, վարչապետի արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանը և վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտ Ազարյանը։
Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ չի կարծում, որ աշխատանքից ազատված 3 անձինք վատ էին աշխատում կամ նրանց հանդեպ դժգոհություն կար, պարզապես գործադիրի ղեկավարն իր լիազորությունների սահմաններում որոշումներ է կայացրել: