17/07/2019 19:56
Ասել են, որ ՀՀ հետ համագործակցությունը համարում են արդյունավետ. Փաշինյանը՝ Վենետիկի հանձնաժողովի հայտարարության մասին
«Ազատության» հետ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Վենետիկի հանձնաժողովի հայտարարությանը:
«Վենտիկի հանձնաժողովի պաշտոնական մի դիրքորոշում է եղել, որը հրապարակվել է իրենց կայքում, որտեղ ասել են, որ ՀՀ-ի հետ համագործակցությունը համարում են արդյունավետ և պայմանավորվել ենք, որ այս կառուցակարգերի, փոփոխությունների շուրջ պիտի խոսենք», - ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ կարող է փաստել՝ քաղաքական մակարդակի շփումներում և՛ ԵԽ-ն, և՛ ԵՄ-ն լիարժեք աջակցություն են հայտնել ՀՀ-ին դատաիրավական բարեփոխումների հարցում: