17/07/2019 19:22
Կա՞ ՀՀ-ում այսօր վատ կառավարում, իհարկե կա. Նիկոլ Փաշինյան
Իր կառավարման ամիսների մեծագույն ձեռքբերումը ՀՀ վարչապետը համարում է ժողովրդավարությունը:
«Ամենամեծ ձեռքբերումը ժողովրդավարությունն ու Հայաստանի ժողովրդավարական իմիջն է, այն, որ աշխարհում Հայաստանն անառարկելիորեն ժողովրդավար երկիր է համարվում», - «Ազատության» ՌԿ-ի հետ հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե կա կարծիք, որ կառավարության որակը բարձր չէ և հարցումները ցույց են տալիս, որ վարչապետի գրասենյակը բարձր ցուցանիշ ունի, բայց կաբինետի հանդեպ չկա վստահություն, այն համարվում է անփորձ, հետևաբար ամեն ինչ Փաշինյանի ուսերին է, վարչապետն արձագանքեց.
«Կա՞ ՀՀ-ում այսօր վատ կառավարում, իհարկե կա, ի՞նչ կապ ունի դրա հետ նոր երիատասարդ թիմը: Եկեք պատկերացնենք կառավարման համակարգը, դա 1-2 տոկոս նոր եկած երիտասարդ թիմն է և 92 տոկոս կառավարման համակարգը, որն ունեցել ենք իշխանափոխությունից առաջ: Այստեղ պրոբլեմը ոչ միայն մարդկային է, որովհետև այս համակարգը շատ երկար տարիներ է գոյություն ունեցել, այլև՝ համակարգային»:
Փաշինյանն ընդգծեց, որ այսօր կառավարությունը պայքարում է կոռուպցիայի դեմ, մինչդեռ քչերն են նկատում, որ կոռուպցիան կառավարման որոշակի համակարգ է:
«Երբ չկա կոռումպացված համարգ և կառավարությունը ստիպված է գործել օրենքներով, պարզվեց շատ օրենքներ գոյություն ունեն, բայց դրանք Վենետիկի հանձնաժողովի և այլ կառույցների համար են գոյություն ունեցել: Հիմա, երբ փորձում ես օրենքով աշխատել, պազվում է, որ օրենքը աշխատելու համար չէ, ցույց տալու համար է: Աշխատելու հիմնական մեթոդը եղել է կոռոպցիան», - ասաց նա: