17/07/2019 20:40
Ինքս ինձնից երբեք գոհ չեմ եղել, գոհ չեմ և համոզված եղեք՝ երբեք գոհ չեմ լինի. Նիկոլ Փաշինյան
Ինքս ինձանից երբեք գոհ չեմ եղել, «Ազատության» հետ հարցազույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե արդյոք գոհ է իր թիմից, պատասխանեց.
«Ես ինքս ինձնից գոհ չեմ: Եթե ես ինքս ինձնից գոհ չեմ, չեմ կարո՞ղ ուրիշ որևէ մեկից լինել գոհ: Նրանք, ովքեր ինձ հետ տարբեր առիթներով աշխատել են, գիտեն, որ ես երբեք գոհ չեմ լինում: Դա ինչ-որ առումով վատ է, որովհետև երբեմն դեմոտիվացնում է մարդկանց: Հիմա փորձում եմ դա հաղթահարել», - ասաց նա՝ հավելելով.
«Ընդհանուր առմամբ՝ ինքս ինձնից երբեք գոհ չեմ եղել, գոհ չեմ և համոզված եղեք՝ երբեք գոհ չեմ լինի»: