Ի՞նչ եզրահանգում պետք է անի հանրությունը, երբ ամեն օր եթերում տեսնում է Պետրոս Ղազարյանին. Պասկևիչյանի բաց նամակը՝ Արա Շիրինյանին

17/07/2019 12:28

Ի՞նչ եզրահանգում պետք է անի հանրությունը, երբ ամեն օր եթերում տեսնում է Պետրոս Ղազարյանին. Պասկևիչյանի բաց նամակը՝ Արա Շիրինյանին


Նախօրեին Տիգրան Պասկևիչյանը սեփական դիմումի համաձայն՝ ազատվել էր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանի խորհրդականի պաշտոնից: Այսօր նա բաց նամակ է հղել Շիրինյանին, որը ներկայացրել է «Հետքը».

«Կարծում եմ՝ կարիք չկա սկսելու նրանից, թե որքան վաղուց ենք մտերիմ և մարդկային հարաբերությունների այդ որակի մեջ որքան բնական էր խորհրդականդ դառնալու առաջարկն ընդունելը։ Լավ ճանաչելով ինձ՝ ինքդ էլ գիտեիր, որ երբևէ տիտղոսային դիրք ու պաշտոնով չեմ հաստատել անձս, և ուրեմն առաջարկդ ընդունելը միայն ու միայն ուս-ուսի գործի լծվելու համար էր, ոչ այլ պատճառով։

Հիմա ասեմ, թե ի՞նչ էի մտածում առաջարկդ ընդունելու պահին։

ա) Մտածում էի, որ հանրային հեռարձակողի նախագահը վերջապես ընտրյալ է և ոչ նշանակված՝ քաղաքական որոշմամբ։
բ) Ընտրյալ լինելով՝ օժտված է անկախությամբ և մի ուժով, որի գործադրմամբ կարելի է լուրջ բարեփոխումներ անել։ (Իսկ որ Հանրայինը, հատկապես՝ ՀՀԸ-ն, կարիք ունի արմատական փոփոխությունների, խոսել ենք թե՛ նախկինում, թե՛ առաջարկդ անելու պահին, թե՛ հետո)
գ) Մտածում էի, որ գնացել ես մի տեղ, որում լինելով ազնիվ արվեստագետ, անբասիր մարդ՝ կանգնելու ես նոմենկլատուրային բետոնի առջև, և կյանքդ այնքան էլ հեշտ չի լինելու։

Մի խոսքով, առաջարկդ ընդունեցի և չեմ ափսոսում այն 75 օրերը, որոնք անց եմ կացրել հանրայինում՝ ժամանակիս մեծ մասը վատնելով ինտրիգներ վերծանելու և կանխարգելելու, իսկ փոքրը՝ ստեղծագործական աշխատանքի վրա։ Չեմ ափսոսում, որովհետև երբևէ առիթ չէի ունենալու ներսից տեսնելու և հասկանալու, թե ինչ են ստեղծել քոչարյան-սարգսյանական իշխանությունները և թե հանրայինն ինչպես է բազմաշերտ պարսպով մեկուսացվել՝ ըստ էության դառնալով հակահանրային։

Առաջին իսկ օրվանից պնդել եմ, որ իրավիճակը փոխելու համար պետք է անել կտրուկ և արմատական քայլեր՝ դրանք սկսելով հեռուստաընկերության ղեկավարին զբաղեցրած պաշտոնից ազատելով և ընտրություն նշանակելով, ինչի իրավունքն ունես։ Առաջարկիս դեմ քո բերած միակ հակափաստարկը հետևյալն էր. «Ընտրություն անենք, ո՞վ գա, մարդ չկա»։ Հակափաստարկիդ դեմ իմ առարկությունն էլ հետևյալն էր. «Ռադիոյի տնօրենն ընտրվեց, կարծեմ, քսան թեկնածուներից, հետը խնդիր ունե՞ս»։

Մինչև փոփոխությունը գլխից սկսելու առաջարկիս մեկնությանն անցնելը՝ ասեմ, որ 75 այս օրերի ընթացքում ինձ միշտ ապշեցրել է հակափաստարկիդ սնանկությունը և ընտրությամբ պաշտոն ստացածիդ թերահավատությունը մարդկանց սելեկտիվ առաջխաղացման նկատմամբ։ Ցավոք, նիհիլզմդ տարածվում էր ոչ միայն ղեկավար վերնախավը փոխելու, այլև առհասարակ արմատական որևէ տեղաշարժ անելու վրա, թեև, չգիտեմ ինչու, ոգևորված խրախուսում էիր հանրությունից նախագծերի գաղափարներ ընդունող հարթակի ստեղծման առաջարկս, արտերկրյա հեռարձակման հայեցակարգի մշակումը և այլ բաներ, որոնք թերահավատությանդ հերքում-բացասումն էին՝ ինքնին և ըստ էության։  

Առաջարկում էի փոփոխությունը սկսել գլխից մի քանի պատճառով.

ա) հանրային հեռուստաընկերության տնօրենը հանրության մեջ ընկալվում է որպես նախկին իշխանությունների մնացուկ (չհիշեցնեմ, թե նախկին իշխանություններն ինչպես են ընկալվում),
բ) ՀՀԸ տնօրենն ուղղակի կամ անուղղակի ներգրավված է քննչական կոմիտեում քննվող գործում, ինչը ստվեր է գցում հանրայինի հեղինակության վրա,
գ) իր մտակերտվածքով ՀՀԸ տնօրենն ունակ չէ ընդունելու և իրականացնելու նոր պահանջները, որոնք առաջ են քաշվել տասնյակ տարիներ և ձևակերպվել 2018-ի թավշյա հեղափոխությամբ,
դ) նոր իրավիճակի թելադրանքով հանրայինում նոր բովանդակություն ներմուծելու համար անհրաժեշտ են կառուցվածքային փոփոխություններ, ֆինանսների վերաբաշխում, տնտեսական կարողությունների վերադասավորումներ, որը ՀՀԸ տնօրենը չի ցանկանում և չի կարող անել։

Թվարկված չորս կետերից յուրաքանչյուրն առանձին և բոլորը միասին հանրայինը հանրայնացնելու լուրջ խոչընդոտ են և դա է պատճառը, որ 2018-ի ապրիլից մինչ օրս հեղափոխությունը հեռուստատեսությամբ չի ցուցադրվել։ և չի ցուցադրվելու, քանի դեռ կան մարդիկ, որոնց ընկալման մեջ հեռուստատեսությունը սուրբ խորան է, որին մոտ գալու, առավել ևս բեմ բարձրանալու իրավունք ունեն միայն ընտրյալները՝ այսպես կոչված անվանիներն ու հանրահայտները, մի բառով՝ աստղերը։

Իմ բոլոր ջանքերը նոր գաղափարներ կրող նոր մարդկանց ներմուծել եթեր, հանդիպեցին լուռ դիմադրության։ Առաջին օրերի ճանաչողական հանդիպումների ընթացքում անընդհատ հնչող «մարդ չկա, մարդ առաջարկեք» ծիծաղելի հորդորը, պարզվեց, գործի համար չէր. խորանի սրբազանությունը կորցնելու ահն էր ստիպում աղաղակել։ և բնական էր, որ իմ առաջարկած մարդիկ ո՛չ հրավիրվելու էին, ո՛չ էլ փորձարկվելու։ Լուռ դիմադրությունը քո համաձայնությամբ էր։

Եթե դու կամ քեզանից աշխարհագրորեն վեր գտնվող տնօրինուհին կարծում եք, որ Պետրոս Ղազարյանը Լեոնիդ Իլյիչ Բրեժնևն է և անգամ սառնարանի դուռը բացելիս պետք է երևա, առնվազն պիտի հիմնավորեք՝ ինչո՞ւ։ Պիտի հիմնավորեք նաև, թե ինչո՞ւ Պետրոսից մինչև «Առավոտ լուսո» ընկած ժամանակային դիապազոնում (մոտ 10 ժամ) Հանրայինը չունի գեթ մեկ հաղորդում և հաղորդավար, որը կարող է զրույցներ վարել ոչ քաղաքական կամ ոչ էստրադային թեմաներով։

Մարդ չկա՞։ Իսկ դուք փնտրե՞լ եք։ Չեք փնտրել ու չեք փնտրելու, որովհետև չեք հավատում սելեկտիվ առաջխաղացմանը։ Որովհետև, դու՝ չգիտեմ ոնց, բայց տնօրինուհին պարզապես սարսափում է կրթված, փորձառու, անկախ ու կայացած մարդկանցից, որոնց չես ղեկավարի, պետք է համագործակցես հետները։

Հանրայինի նախագահ ընտրված ցանկացած ոք պաշտոնավարումը կսկսեր Խորհրդի կողմից կառավարվող ընկերությունների անձնակազմին մոտիկից ծանոթանալուց, հաշվապահությունը, կառուցվածքն ու հաստիքացուցակը, պայմանագրերն ու դրանց ծագումը խորությամբ ուսումնասիրելուց։ Եթե չէիր ուզում ակտիվ միջամտել ընկերությունների գործերին, այս ամենին գոնե պետք է ծանոթանայիր քո անունից կառավարություն ուղարկվող փաստաթղթերը վստահ ստորագրելու համար։

Ռադիոյի դեպքում դրա կարիքը չկար, որովհետև մրցույթով ընտրված գործադիր տնօրենն ինքը եռանդով լծվել է այդ գործին։ Հանձնարարեցիր ուսումնասիրել հեռուստաընկերության հաստիքացուցակը։ Մի ամբողջ հարցաշար ուղարկեցի քեզ՝ ուռճացված ադմինիստրացիայի, ղեկավար վերնախավի՝ անպարկեշտության աստիճան բարձր աշխատավարձերի և այլնի մասին։ Հարցաշարս մնաց սեղանիդ, իսկ տնօրինուհին, պահանջատիրոջ կեցվածքով՝ շարունակ պնդում էր. «Փող չկա, փող չկա, փող չկա…»։

Հանրայինի արբանյակային հեռարձակումը Հայաստան-Սփյուռք երկխոսության գործուն հարթակ դարձնելու փող չկա, համացանցային հեռուստաալիք ստեղծելու փող չկա, մինչդեռ, հաստիքացուցակին, հաղորդումների ու ֆիլմերի արտադրության փաստացի ծախսերին հպանցիկ հայացք նետելով անգամ՝ կարելի էր գալ եզրակացության, որ հարկատուներիս հաշվին պետության հատկացրած 6 միլիարդ դրամը խնայողաբար ծախսելով, կառավարման և լոգիստիկայի արդյունավետ ձևեր կիրառելով հնարավոր է անել ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը։ Հակափաստարկեցիր. «Հասկանո՞ւմ ես, սա պատերազմ է»։ Հասկացա ու չշարունակեցի։

Ոչ մեկի հետ անձնական խնդիր չունեմ։ Չունեմ և չեմ ունեցել պաշտոն զբաղեցնելու նպատակ, ինչի մասին միշտ բաց ասել եմ։ Քո երևակայած «պատերազմը» ոչ թե նոր ու հին թիմերի պայքար է, այլ առհասարակ նորի ու հնի հակամարտություն։ Մի քանի անգամ մատչելի կերպով բացատրել եմ, որ հանրային հեռուստաընկերության անառիկության դարաշրջանում, նրա պարիսպներից դուրս ստեղծվել է այլ իրականություն՝ այլ բովանդակությամբ և արժեհամակարգով։ Այդ բովանդակությունն ու արժեհամակարգն էլ եղել է 2018-ի թավշյա հեղափոխության լիցքը։

Հիմա հեղափոխությունից անցել է մոտ 15 ամիս և հանրությունը դեռ չի  տեսել նոր դեմքերի, չի հանդիպել նոր բովանդակության։ (Խոսքս հաղորդավարների և հեռուստատեսային ձևաչափերի մասին է։) և գուցե սա է պատճառը, որ, ասենք օրինակ՝ ՏԻՄ վերջին ընտրություններում տասնհինգ դեպքից ութում վերընտրվեցին նախկինները։ Ստացվեց, որ ազատ ընտրելու հնարավորությունը կա, բայց չկա քննադատաբար մտածելու և համեմատելով դատելու ունակություն։

Մտածողության այս տեսակները, որ դեռ անցած գարնանը Երևանի կենտրոնում հեղափոխություն էին արտադրում, հանրության լայն զանգվածին պետք է փոխանցվեր մեր հարկերով սնվող հեռուստատեսության եթերից։ Եթե հանրայինն աշխատում է քոչարյան-սարգսյանական ռեժիմով, իսկ նույն մարդկանց գրպանային մեդիան զբաղված է փաստերի աղավաղմամբ, ֆեյք ու ցեխ շպրտելով, հանրությունն ինչպե՞ս պետք է կողմնորոշվի հնի ու նորի, լավի ու վատի, դրականի ու բացասականի ընտրության հարցում։ Ի՞նչ եզրահանգում պետք է անի հանրությունը, երբ ամեն օր եթերում տեսնում է Պետրոս Ղազարյանին, որը, պոլիցայի՝ «Կենտրոն»-ից հետը բերած ջերմեռանդությամբ՝ հիմա էլ լծվել է նոր իշխանությունների հակառակորդներին սատկացնելու գործին։

Թավշյան, անցնցումը, «սիրո և համերաշխության» անունն ստացածը բարոյական արժեքների փոփոխություն չէ՞ր ենթադրում։ Լավ կլինի պատասխանես այս հարցին, միայն թե ոչ «մարդ չկա» ձանձրալի հանգերգով։

Իմիջիայլոց հիշեցնեմ՝ իմ միջնորդությամբ մոսկովյան TV-ներից մեկի հայ աշխատակցի բերած առաջարկը, որը համացանցային հեռուստաալիք ստեղծելու և լրատվականը հիմնովին փոխելու նորարար հայեցակարգ էր և որը քո կողմից արժանացավ նուրբ քամահրանքի։

Դու և քո հովանավորությունը վայելող տնօրինուհին լուծումներ չեք կարող գտնել, ոչ այն պատճառով, որ չեք փնտրում, այլ որովհետև ունեք այլ աշխարհայացք։ Ուղղահայաց, հրամայական կառավարումը նոր իրականությունում կորցրել է կենսունակությունը։ Ուղղահայաց, հրամայական կառավարողն այլևս վարակված է լուրջ բարդույթներով. ատում է արդի իրականությունը, ազատ մարդուն, նրա մտավոր, քաղաքացիական, մասնագիտական կարողությունն ու հմտությունները։
Վեթթինգի այս դարաշրջանում ես դեռ չեմ խոսում այն մասին, որ տնօրինուհին և նրա մերձավոր շրջապատն, ուղղահայաց կառավարչի դիրքից հոխորտալու փոխարեն, պետք է պատասխանատվության կանչվեին՝ հանրությանը տարիներ շարունակ մոլորեցնելու և նույն հանրության հարկերով վարձատրվելու համար։ Сверх наглость-ի մասին Հայկական ռադիոյի մի անեկդոտ կա, դաստիարակությունս թույլ չի տալիս պատմել։

Եվ այսպես՝ 75 օր հանրայինում անցկացնելուց հետո որոշեցի հրաժարական տալ քո խորհրդականի պաշտոնից ու վերադառնալ այնտեղ, ուր ինձ հարմարավետ եմ զգում։ Ցավում եմ, որ հեռանալով չեմ կարող հաջողություն մաղթել, որովհետև այն ինչ պատրաստվում ես անել (ավելի ճիշտ՝ չանել), անկախ որևէ մեկի բարի կամքից կամ մաղթանքից՝ դատապարտված է ձախողման», - ասված է բաց նամակում։ 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:10 «Ամոթ, ամոթ»․ Տավուշցիները՝ ոստիկաններին, որոնք փորձում են ուժով բացել ճանապարհը․ Կիրանցում բախում է Այսօր, 20:56 Տավուշցիները թույլ չեն տալիս՝ քարտեզագրողները Կիրանց մտնեն Այսօր, 20:43 ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ Անահիտ Մանասյան Այսօր, 20:30 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 19:40 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զոհ գնաց Սոնա Մնացականյանը․ Քաղաքացիները մոմավառություն են կազմակերպել՝ նրա հիշատակին (Տեսանյութ) Այսօր, 19:16 Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպիսի հարաբերություններ վարել, որոնք նախկինում էին․ Պեսկով Այսօր, 18:58 «Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ»․ Ծինփին-Բլինքեն հանդիպում է տեղի ունեցել Այսօր, 18:44 Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջ Այսօր, 18:32 Միշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից Այսօր, 18:18 ՀՀ կառավարությունը կրկնեց Բաքվի հայտարարությունը՝ տեղադրվել է 28 «սահմանային» սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը Այսօր, 18:11 Բաքվից հայտարարել են Տավուշում «սահմանային» 28 սյունի առկայության մասին․ «Նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսն է կատարվել» Այսօր, 17:57 Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿ Այսօր, 17:42 Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակ Այսօր, 17:29 «Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊ Այսօր, 17:20 Ուժի գործադրմամբ բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին Այսօր, 17:07 «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում բողոքի ակցիային են միացել 44-օրյա պատերազմում վիրավորված տղաները Այսօր, 16:58 Ծառայողական քննության արդյունքում ՔԿԾ-ում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից Այսօր, 16:53 Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի Այսօր, 16:47 Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ԱԺ պատգամավորի նկատմամբ. Արթուր Խաչատրյանին բերման ենթարկեցին Այսօր, 16:38 Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում Այսօր, 16:33 Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Այսօր, 16:12 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Այսօր, 16:04 «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին Այսօր, 15:56 Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 15:48 Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ՝ 50 միլիոն եվրո արժողությամբ Այսօր, 15:40 Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Այսօր, 15:31 Հայաստանը Ռուսաստանից նամակ է ստացել՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ Այսօր, 15:25 Մկրտչյանը նախագահին է ներկայացրել բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ Այսօր, 15:20 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Այսօր, 15:16 Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Օլաֆ Շոլց Այսօր, 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը Այսօր, 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) Այսօր, 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Այսօր, 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից Այսօր, 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) Այսօր, 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք Այսօր, 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին Այսօր, 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան Այսօր, 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան Այսօր, 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն Այսօր, 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) Այսօր, 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Այսօր, 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին Այսօր, 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Այսօր, 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը Այսօր, 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Այսօր, 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան Այսօր, 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ Այսօր, 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը Այսօր, 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Այսօր, 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը Այսօր, 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Այսօր, 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել

Տվյալ բաժնի վերջին նյութերը