17/07/2019 20:35
Նպատակը վեթինգը չէ, այլ` արդար, անաչառ, սկզբունքային դատարան ունենալը. վարչապետ
«Ազատության» հետ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վեթինգի նկատմամբ իր ունեցած վերաբերմունքին:
«Վեթինգն ինձ համար այն է, որ մենք ունենալու ենք մի դատարան, երբ դատարանն ինչ էլ որոշի, ասենք՝ դատարանը որոշեց, եկեք մեր դատարանի կենացը խմենք, որովհետև մենք գիտենք, որ սա անկախ, անաչառ, սկզբունքային դատարանն է, նպատակը վեթինգը չէ, նպատակն այսպիսի դատարան ունենալն է», - նկատեց նա:
Վարչապետի խոսքով՝ առաջիկայում դատական համակարգում պետք է ակտիվ աշխատանք տարվի ու այնտեղ զտում լինի: