Եթե ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փակման գերնպատակը ՀՀԿ-ական Վահագն Վարագյանին աշխատանքից ազատելն է, ապա դա քննադատելի է. Ռուբեն Մելքոնյան

18/07/2019 14:54

Եթե ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փակման գերնպատակը ՀՀԿ-ական Վահագն Վարագյանին աշխատանքից ազատելն է, ապա դա քննադատելի է. Ռուբեն Մելքոնյան


ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հունիսի 28-ի հերթական նիստի օրակարգային հարցերից մեկը ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի գործունեությունը շարունակելու մասին հարցն էր։ Հարցի վերաբերյալ ծավալվել էին քննարկումներ, որոնց արդյունքում առաջարկվել էր հարցի քննարկումը և հաստատումը տեղափոխել հաջորդ նիստին: Քվեարկության արդյունքում առաջարկությունը չէր անցել: Չէին ընդունվել նաև կենտրոնը լուծարելու կամ այն ու Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի միացման առաջարկությունները:

Այժմ, պարզվում է, Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման հարցը կրկին բերվում է Հոգաբարձուների խորհրդի օրակարգ՝ այս անգամ արդեն հարցման կարգով։ 

Aysor.am-ը թեմայի շուրջ զրուցել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի հետ։

- Պարոն Մելքոնյան, երկու օր է համացանցում քննարկվում է, որ հոգաբարձուների հարցման կարգով նիստով փորձ է արվում լուծարել Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը։ Համալսարանի կանոնադրության խախտում չէ՞ առանց գիտական խորհրդի կարծիքի ստորաբաժանման լուծարումը:

- Այդ հարցին ավելի ճիշտ կպատասխանեն իրավաբանները, արդյոք դա կանոնադրությանը հակասում է, թե՝ ոչ, բայց, այնուամենայնիվ, որոշակի հարցականներ ի հայտ են գալիս։ Եթե հարցը դրվել է հոգաբարձուների խորհրդի օրակարգում, քննարկվել է, այնուհետև որևէ լուծման չեն եկել, անհասկանալի է հարցման կարգով հարցը կրկին օրակարգ վերադարձնելը։ Բացի այդ, ես կողմ եմ, որպեսզի լինի քննարկում, ներկայացվեն փաստարկներ, թե ինչու պետք է փակվի կենտրոնը, և հակափաստարկներ՝ թե ինչու չպետք է փակվի։ Առողջ, հրապարակային քննարկման արդյունքում թող հոգաբարձուների խորհուրդն իր որոշումը տա, համալսարականներն էլ, որոնք իրավունք ունեն բուհի ներսում տեղի ունեցող իրադարձություններից տեղյակ լինել, հասկանան կառուցվածքային փոփոխության հիմքը։ Գուցե այնպիսի փաստարկներ կներկայացնեն, որ համոզիչ կլինեն։

- Ինչպե՞ս եք գնահատում կենտրոնի նախորդ տարիների աշխատանքը և արդյոք նպատակահարմար եք համարում կենտրոնի հետագա գործունեությունը:

- Մեր ուսանողական կառույցների գործունեությունից շատ գոհ եմ և Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնն էլ անցած տարիների ընթացքում շատ ակտիվ է գործել։ Ես, որպես և՛ փոխդեկան, և՛ դեկան, այդ կառույցի հետ համագործակցել և հիմա էլ շարունակում եմ համագործակցել, իրականացվել են հայրենանվեր, ռազմահայրենասիրական դաստիարակությանը միտված աշխատանքներ, այն դաստիարակություն, որն այսօր որոշ շրջանակների կողմից ծաղրի է ենթարկվում։ Կարող եմ փաստել, որ մեր գծով՝ Թուրքիայի և Ադրբեջանի ներքին ու արտաքին քաղաքականության ճանաչման հետ կապված համագործակցել ենք կենտրոնի հետ, դասախոսությունների շարք ունեցել։ Մի քանի տասնյակ ուսանողներ կենտրոնի և մեր ֆակուլտետի համագործակցության արդյունքում սովորել են ադրբեջաներեն մինչև բանակ գնալը և բանակում այդ գիտելիքներն օգտագործել են ըստ նպատակահարմարության։ Կարող եմ ասել, որ որպես համալսարականան, որպես դասախոս և որպես դեկան շատ գոհ եմ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի հետ համագործակցությունից։ Միգուցե կենտրոնի գործունեության ինչ-որ ոլորտներ կան, որոնց ես ծանոթ չեմ, բայց այն ոլորտները, որն առնչվել է մեր ֆակուլտետի հետ համագործակցությանը, խիստ դրական է։

- Պարոն Մելքոնյան, մամուլում այս օրերին քննարկվում է, որ կենտրոնը փակվում է տնօրեն Վահագն Վարագյանին աշխատանքից ազատելու նպատակով և այս ամենը քաղաքական հետապնդում է: Ո՞րն է Ձեր մեկնաբանությունը։

- Վահագն Վարագյանին երկար տարիներ ճանաչում եմ, գիտեմ, որ նա կուսակցական է և գիտեմ, որ ունի հստակ քաղաքական կողմնորոշում։ Բայց անկեղծ պետք է ասեմ, որ իր կուսակցական պատկանելությունն իր գործունեության մեջ չեմ տեսել։ Չի եղել կառույցի կուսակցականացում, ես գոնե նման բան չեմ տեսել։ Այդ կառույցում ընդգրկված են քաղաքական, ապաքաղաքական տարբեր կառույցների հարող և գաղափարներ ունեցող ուսանողներ։ Վարագյանի գործունեության մեջ կուսակցական մոլուցք չեմ տեսել, և եթե այդ կենտրոնի փակման հիմնական նպատակը նրան աշխատանքից ազատելն է, ապա, բնականաբար, դա ես քննադատում եմ և կարծում եմ, որ մարդն իր կուսակցական կամ քաղաքական հայացքների համար չպետք է պատժվի, եթե մենք չենք ուզում առաջնորդվել 1930-ականների ոճով՝ վհուկների որսի մոտեցումներով։ Եթե կա նման բան, դա անթույլատրելի է։ Ես էլ եմ մամուլում կարդացել Վահագն Վարագյանի տեսակետը, միգուցե նա ավելի մանրամասներ գիտի, որոնց ես չեմ տիրապետում։

Համենայնդեպս, եթե կենտրոնի փակման գերնպատակը Հանրապետական կուսակցության անդամ Վահագն Վարագյանին աշխատանքից ազատելն է, դա քննադատելի է և ես կտրականապես մերժում եմ այդ մոտեցումը։ Եթե կենտրոնի գործունեության մեջ եղել են իրոք քննադատելի տեղեր և իրոք Վարագյանն իր գործունեությունը կատարելիս թերացել է, ապա կարելի է դա ներկայացնել համալսարանական տարբեր հարթակներում, գիտխորհրդի նիստում, ռեկտորատում և այլն, մենք էլ տեսնենք և հասկանանք նրա գործունեության թերի կողմերը։ Կուսակցական պատկանելության համար հետապնդումը ես համարում եմ մերժելի, և եթե այդպես առաջնորդվենք, ապա միայն Վահագն Վարագյանը չէ, պետք է նայել այլ կուսակցություններին պատկանող մարդկանց ևս, սկսել քննել նրանց գործունեությունը։ Չեմ ուզում մտնել մանրամասների մեջ, բայց նույն կրթության ոլորտում կան մարդիկ, որոնց քաղաքական կողմնորոշումները, մտածելակերպը և անգամ հրապարակային հայտարարություններն ինձ համար անընդունելի են։ Եվ եթե այդ մոտեցումները նաև մտնեն նրանց գործունեության մեջ և դառնան աշխատանքային գործունեության մաս, դա կարող ենք համարել ընդգծված բացասական տենդենց։

Հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան 25/04/2024 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ 25/04/2024 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) 25/04/2024 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է 25/04/2024 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով 25/04/2024 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը 25/04/2024 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը 25/04/2024 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) 25/04/2024 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում 25/04/2024 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան 25/04/2024 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ 25/04/2024 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել 25/04/2024 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին 25/04/2024 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում 25/04/2024 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի 25/04/2024 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին 25/04/2024 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում 25/04/2024 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 25/04/2024 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել 25/04/2024 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) 25/04/2024 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր 25/04/2024 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել

Տվյալ բաժնի վերջին նյութերը