Կա՛մ որևէ մեկին խոստում են տվել, կա՛մ ինչ-ինչ ուղղորդումներով են առաջնորդվում. Նախշուն Տավարացյանը՝ ԲԴԽ-ում ստեղծված իրավիճակի մասին. «Փաստինֆո»

18/07/2019 10:17

Կա՛մ որևէ մեկին խոստում են տվել, կա՛մ ինչ-ինչ ուղղորդումներով են առաջնորդվում. Նախշուն Տավարացյանը՝ ԲԴԽ-ում ստեղծված իրավիճակի մասին. «Փաստինֆո»


Այսօր՝ հուլիսի 18-ին տեղի է ունենալու Բարձրագույն դատական խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով  ԲԴԽ նիստը, որը հրավիրել են ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Հայկ Հովհաննիսյանը և Լիպարիտ Մելիքջանյանը: ԲԴԽ-ում ստեղծված իրավիճակի շուրջ «Փաստինֆո» -ն զրուցել է ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի հետ:

«Ցավում եմ, որ ԲԴԽ-ի գիտնական իրավաբանները  կարող են նման բովանդակությամբ փաստաթուղթ ստորագրել եւ հայտարարության կարգով սոցցանցերում տեղադրել, քանի որ  այդ փաստաթուղթն իր բովանդակությամբ Դատական օրենսգրքի պահանջներին ակնհայտ  հակասող փաստաթուղթ է: Ըստ այդ փաստաթղթի բովանդակության՝ ԲԴԽ-ի 3 անդամները ուզում են ինձ մեղադրել անգործության մեջ՝ թաքցնելով իրենց անգործությունը։ Միաժամանակ, նաեւ ստացվում է, որ իրենք երդման գործընթացը համարում են ավելորդ, այսինքն, անդամն ընտրված պահից համարվում է պաշտոնը ստանձնած»,-մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, ասել է Նախշուն Տավարացյանը:

Հիշեցնենք, որ Նախշուն Տավարացյանը ԲԴԽ անդամ էր ընտրվել 2018 թվականի նոյեմբերի 8-ին, սակայն երդվել է 2019 թվականի հուլիսի 15-ին : Այս առնչությամբ Տավարացյանն ասաց, որ համապատասխան ժամկետներում դիմում է ներկայացրել եւ ԲԴԽ-ից պաշտոնական պատասխան է ստացել, որ պետք է երդվի եւ ստանձնի իր լիազորությունները:

-Տիկին Տավարացյան, Ձեր գործընկերները, նաեւ նշում են, որ Դուք չեք մասնակցել ԲԴԽ-ի՝ երկուսից ավելի նիստերի եւ չեք ներկայացրել նիստերից բացակայելու հարգելի պատճառներ, ինչպես նաև չմասնակցած նիստերի վերաբերյալ Ձեր մասնակցությունը բացառող հանգամանքները:

-Ես 2018 թվականի նոյեմբերի 12-ին եմ հրաժարականի դիմում ներկայացրել, իսկ ԲԴԽ-ն պատասխանել է 2018 թ նոյեմբերի 16-ին, եւ եթե ընդամենը 2  նիստի չեմ մասնակցել, ստացվում է, որ 2018թ նոյեմբերի 16-ից մինչեւ 2019թ հուլիսի 1-ը ԲԴԽ-ն պարապուրդի է մատնված: Ես հատկապես պետք է վիճարկեմ Լիպարիտ Մելիքջանյանի եւ Հայկ Հովսեփյանի անգործությունը, որ իրենք դրսեւորել են այս ամիսների ընթացքում: Ես ի՞նչ ասեմ իրավաբան գիտնականներին, որոնք արհամարհում են Դատական օրենսգրքի իմպերատիվ պահանջը:

-Ինչո՞վ եք  պայմանավորում հրաժարականի դիմում երկարացնելն ու 9 ամիս անց այդ դիմումից հրաժարվելը: Կխոսե՞ք պատճառներից:

-Դուք ԱԺ-ում էլ տեսնում եք, որ  պատգամավորները հրաժարական են տալիս եւ որոշակի ժամկետից հետո այդ  հրաժարականը պնդում են կամ չեն պնդում, դա գործընթաց է, նույնն էլ այս դեպքում: Նոյեմբերի  8-ի ժողովում, երբ գենդերային գործոնը հաշվի առնելով ես ընտրվեցի, մեր պալատի  դատավորները  մեծ աղմուկ բարձրացրեցին, օրենքին տվեցին տարաբնույթ մեկնաբանություն եւ ստեղծվեց այնպիսի մթնոլորտ, որից ես վատ զգացի եւ  ասացի, որ մենք մի պալատի դատավորներ ենք , իսկ մեր դատական համակարգը մեր մեծ ընտանիքն է եւ ԲԴԽ-ի անդամ դառնալն ինձ համար կյանքի հարց չէ, ես չեմ երդվի եւ պաշտոնը չեմ ստանձնի, դուք միասին համաձայնության եկեք: Այդ տհաճ մթնոլորտն էր իմ հրաժարականի դիմումի պատճառը: Դրանից հետո մեկ ժողով է գումարվել, իմ գործընկերները համաձայնության  չեն եկել եւ հարցը չի լուծվել: Իմ գործընկերները կարծիք հայտնեցին, որ  այլեւս իրենք չեն ուզում մրցակցել եւ իրենց թեկնածությունն առաջադրել: Այդ համերաշխության մթնոլորտում ես երդում տվեցի: Քանի դեռ հարցը չեք տվել, ես պատասխանեմ՝ ինն ամիսը շահարկում են, խնդիրն այն է, որ այդ տեղը մինչեւ հիմա թափուր է, եւ նշանակություն չունի, դա կլինի ինն ամիս, մեկ տարի, թե երեք տարի, ի՞նչ նշանակություն ունի: Այդ տեղը Վճռաբեկ դատարանի տեղն է: Վերջին ժողովում Առաջին  ատյանի դատավորներից Սիմիզար Հովսեփյանը, Դավիթ Բալայանը , Զարուհի Նախշքարյանը աժիոտաժ սարքեցին: Ես տալիս եմ այն դատավորների անունները, որոնք դատավորի արժանապատվությունն ու անկախությունը չեն գնահատում: Սիմիզար Հովսեփյանը աղմուկ է բարձրացրել, թե ես եմ ուզում ընտրվել, դու չպետք է երդում տաս:  Նա պատճառաբանում է, թե իր պաշտոնավարմանը երեք տարի է մնացել եւ ցանկանում է այդ մարմնում մնալ, որպեսզի Վճռաբեկ դատարանի դատավորներին հավասար աշխատավարձ ու բարձր թոշակ ստանա: Ես հասկացա, որ  Սիմիզար Հովսեփյանը նույնիսկ չի տիրապետում այդ կառույցի  գործառույթներին:

-Ձեր երդվելու փաստը միանշանակ չընդունվեց նաեւ իրավական հանրույթի կողմից. ԲԴԽ-ից դուրս ոչ միանշանակ գնահատականներ հնչեցին:

-Ես լսել եմ իրավաբաններին, որոնց ես գնահատում էի, բայց եթե նրանք իրենց մասնագիտությունը  մոռացած պետք է անձնական մղումներով շարժվեն, ինչպես ԲԴԽ –ի անդամները… Նրանցից ոչ ոք իրավական մեկնաբանություն չտվեց, յուրաքանչյուրն ուղղորդված տարբեր մարդկանց ու  մարմինների կողմից փորձում է ճնշում գործադրել, որ ես հրաժարական տամ, բայց ես նույնիսկ ճնշման ենթարկվող դատավորին չեմ ընդունում, էլ ուր մնաց իր ճնշումների տակ հրաժարական տամ: Ի դեպ, ես լսեցի ԱԺ պատգամավորների մեկնաբանությունները, թող մեր հարգարժան պատգամավորները, ըստ էության խորանան գործի մեջ: Մեկ-երկուսը հնչեցրին, թե վեթինգից եմ վախենում, ուրեմն ասեմ՝ առաջինը  ես եմ հայտնել, որ պատրաստ եմ վեթինգի ենթարկվել : Ոչ վախենալու, ոչ էլ թաքցնելու որեւէ բան չունեմ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23/08/2019 19:14 Սանշեշը մոտ է «Լիլ» տեղափոխվելուն 23/08/2019 19:00 Օդի ջերմաստիճանն կնվազի 3-4 աստիճանով 23/08/2019 18:54 Այդ «գունավոր տղաներն» այնքան են շատացել, որ մեզ հարիր չի. Էրիկ Օհանյանին զայրացրել է Ստամբուլյան կոնվենցիայի քննարկումը 23/08/2019 18:45 Էլեկտրոնային առևտրի հարկման խնդիրները ՊԵԿ օրակարգում են 23/08/2019 18:30 Մայքլ Ջեքսոնի նախկին գործակալը հայտնել է նրա գաղտնի կտակի մասին 23/08/2019 18:18 ԱՄՆ-ի և «Թալիբանի» ներկայացուցիչները բանակցություններ են սկսել Դոհայում 23/08/2019 18:02 Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1400-ից ավելի փախստական 23/08/2019 17:47 Փաշինյանը Ջերմուկի այցով փորձում է մաշեցնել հանրային դժգոհության ալիքը և ժամանակ ձգել. Աշոտյան 23/08/2019 17:38 Լեհական Տատրաներում կայծակի հարվածից 5 մարդ է մահացել 23/08/2019 17:23 Բացահայտվել է Դավթաշենում երեք անձի դանակահարության դեպքը 23/08/2019 17:05 Հնդկաստանում տաճարի պատի փլուզման հետևանքով 4 մարդ է մահացել 23/08/2019 16:50 Երևանը 600 նոր աղբաման ունի 23/08/2019 16:34 Facebook-ի աշխատանքում խափանումներ են տեղի ունեցել 23/08/2019 16:19 ԱՄՆ-ն այլևս չի առաջարկի Թուրքիային գնել Patriot ԶՀՀ-ներ 23/08/2019 16:03 «Մեր համայնքի մեծ մասը ուզում է, որ հանքավայրը աշխատի, մենք էլ աշխատենք». Փաշինյանը հանդիպել է Գորայքի բնակիչներին 23/08/2019 15:46 «Խաբեց, էսօր էլ խաբեց». բնակիչները դժգոհ են, որ Փաշինյանը չայցելեց Գնդեվազ 23/08/2019 15:40 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների ընթացքում արձանագրվել է թվով 70 դեպք 23/08/2019 15:28 Կալիֆոռնիայում արագընթաց տրամվայը դուրս է ընկել ռելսերից 23/08/2019 15:15 Զելենսկի. Կիևը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում, այդ տարածքը պետք է վերադարձվի Ուկրաինային 23/08/2019 14:59 «Անգրագետ Պողոս» ձևակերպումը, կարծում եմ, լավագույնը չէր. Բաբկեն Թունյան 23/08/2019 14:46 Քննարկվել է Երևանում կառուցվելիք երկնաքերի հայեցակարգը 23/08/2019 14:38 Մետրոպոլիտենի ոստիկանները գողության դեպք են բացահայտել (տեսանյութ) 23/08/2019 14:26 Անհայտ անձը հայտնել է Զելենսկու ծնողների տան ականապատման մասին 23/08/2019 14:15 Նավթի համաշխարհային գները նվազել են 23/08/2019 14:06 Պաղեստինցին փորձել է ականներ նետել Գազայի հատվածի հետ սահմանին գտնվող զինվորականների վրա 23/08/2019 14:00 Դատարանը ԵՊՀ ղեկավարությանը պարտավորեցրել է աշխատանքից չազատել Վահագն Վարագյանին 23/08/2019 13:53 Հոնոլուլույում A321-ի վթարային վայրէջքից հետո յոթ մարդ է հոսպիտալացվել (Տեսանյութ) 23/08/2019 13:45 Գնդապետը պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք 23/08/2019 13:31 Էնքան ա վանկարկել «Ամուլսարն առանց հանքի», ձենը կտրվել ա. Փաշինյանը՝ ջերմուկի բնակչին 23/08/2019 13:16 Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի. Վայոց ձորի նախկին մարզպետ 23/08/2019 13:00 Եթե պարզվի, որ ջուրը կեղտովելու ա, օդը կեղտովելու ա, հանքը չի կարա շահագործվի. Փաշինյան (Տեսանյութ) 23/08/2019 12:54 Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության հռչակագրի 29-ամյակի կապակցությամբ 23/08/2019 12:39 Սերժ Սարգսյանը տուն չի կառուցում Մոնումենտում 23/08/2019 12:25 Դուք եկել եք ջերմուկցիների կարծիքը լսելու, բայց տպավորություն ա, որ եկել եք համոզեք ջերմուկցիներին. բնակիչը՝ Փաշինյանին 23/08/2019 12:19 Շաբաթ օրը «Էլարդ» ընկերության փորձագետների հետ Ամուլսարի հարցով առցանց խորհրդակցություն տեղի կունենա. Նիկոլ Փաշինյան 23/08/2019 12:00 «Սա ի՞նչ կուլտուրա է, ո՞նց կարելի ա էսքան արհամարհել ժողովրդին». Ջերմուկցիները դժգոհ են Ջերմուկում Փաշինյանի հանդիպումների ֆորմատից 23/08/2019 11:55 Ոստիկանները բացահայտել են դիվանագիտական ծառայության մեքենայից կատարված գողությունը (տեսանյութ) 23/08/2019 11:41 Սամարա-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող օդանավը թռիչքից հետո վերադարձել է օդանավակայան 23/08/2019 11:28 Հանքի աշխատանքը չպետք է որևէ ազդեցություն ունենա ոչ հողի, ոչ ջրի, ոչ էլ օդի մաքրության վրա. Վարչապետ 23/08/2019 11:11 էս մի տարի ա` ինչ ասում եք, լսում եմ, ինչ գրում եք, կարդում եմ, ինչ վիդեո կա նայում եմ, ամեն ինչ գիտեմ. Փաշինյանը՝ ջերմուկցիներին 23/08/2019 10:59 «Արայի ամրոց» ռեստորանի աշխատակիցը դանակահարել է 3 գործընկերներին. Shamshyan.com 23/08/2019 10:48 Մարդու իրավունքների պաշտպանն աշխատանքային խումբ է գործուղել Ջերմուկ 23/08/2019 10:44 «Մոնակոն» ցանկանում է ձեռք բերել «Միլանի» կիսապաշտպան Քեսիեին 23/08/2019 10:32 Փաշինյանը Ջերմուկ է գնում 23/08/2019 10:23 Այսօր Հայաստանի Անկախության հռչակագիրը դարձավ 29 տարեկան 23/08/2019 10:11 «Հրապարակ». Ո՞վ է լինելու առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նոր ղեկավարը 23/08/2019 10:07 «Ժամանակ». Կթանկանան ծխախոտը, սպիրտային խմիչքները, սեղմված գազը և այլ ապրանքներ 23/08/2019 10:01 «Հրապարակ». Սեյրան Սարոյանին օդանավակայանում դիմավորելու են գնացել իրավապահները 23/08/2019 09:56 «Ժամանակ». Գյումրիի քաղաքապետի ընտրություններում իշխանության թեկնածուն Տիգրան Վիրաբյանն է 23/08/2019 09:50 «Հրապարակ». Անտառներն ու խոտածածկ տարածքներն այրվում են, իսկ ԱԻՆ-ը հաղորդագրություններ է տարածում 23/08/2019 09:45 Տավուշում ՊՆ մեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել․ Արծրուն Հովհաննիսյան 22/08/2019 19:31 Կոնտեն խնդրել է «Ինտերի» ղեկավարությանը ձեռք բերել Վիդալին 22/08/2019 19:20 Պենտագոնի ղեկավարը չի վստահում Կիմ Չեն Ընին 22/08/2019 19:12 ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ին և Սեուլին մեղադրել է նոր սառը պատերազմ հրահրելու համար 22/08/2019 19:00 Չինաստանն անցնում է ճգնաժամերի կանխման նոր ռազմավարության 22/08/2019 18:53 Instagram-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 22/08/2019 18:47 Աֆղանստանում ամերիկացի զինվորներ են սպանվել 22/08/2019 18:40 ԱՄՆ պետքարտուղարը Դանիայի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է Գրենլանդիայի հարցը 22/08/2019 18:31 Կալիֆոռնիական օդանավակայանի թռիչքուղու վրա օդանավ է այրվել 22/08/2019 18:23 Տարանտինոն առաջին անգամ հայր է դառնալու 22/08/2019 18:17 Մեկ Գյումրիում, մեկ՝ Երևանի մեր ընկերներից մեկի տանը, նույնիսկ Օպերայի թատրոնում ենք փորձ արել. Արսեն Միքայելյանը՝ «Երկնագույն շան աչքերը» ներկայացման մասին 22/08/2019 18:13 Արաբական կոալիցիան Եմենում խոցել է հուսիների անօդաչուներ 22/08/2019 18:04 Զելենսկին մեկնաբանել է G8 Ռուսաստանի վերադարձի հնարավորությունը 22/08/2019 17:51 Սերգեյ Մինասյանը հանդիպել է Ռումինիայի նորանշանակ ԱԳ նախարարի հետ 22/08/2019 17:44 «ՊՍԺ»-ն հրաժարվել է Նեյմարին բաց թողել «Ռեալ» 22/08/2019 17:31 Հրդեհների տեսանկյունից այս տարին մեր մոլորակի համար շատ վատն էր. այրվում է Ամազոնը (Լուսանկարներ) 22/08/2019 17:22 Կառավարությունը հստակեցնում է Արցախի ընտրական գործընթացները «երաշխավորելու» իր գործիքակազմը. փորձագետ 22/08/2019 16:57 Օրերս հարցաքննվել է «ՍԱՍ»-ի Արտակը 22/08/2019 16:48 Ինչո՞ւ է Տիգրան Ավինյանը խեղաթյուրում փաստերը․ ՀԲՃ 22/08/2019 16:32 Նավթի համաշխարհային գները զարգանում են տարբեր ուղղություններով 22/08/2019 16:13 Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը 22/08/2019 16:09 Կամավորություն՝ մարդկանց տանիքով ապահովելու համար 22/08/2019 16:03 Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Ստեփանակերտում առաջացած ջրամատակարարման խնդիրների հարցով 22/08/2019 15:48 Վաշինգտոնի նահանգապետը հրաժարվել է մասնակցել նախընտրական քարոզարշավին 22/08/2019 15:37 Յոթ ամսում ոստիկանությունում ստացվել է 1.108.710 դիմում-բողոք (Տեսանյութ) 22/08/2019 15:20 Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է խորհրդատվական կարծիք տրամադրել Ռոբերտ Քոչարյանի գործով 22/08/2019 15:14 Իսրայելն օդանային հարվածներ է հասցրել Գազայի հատվածին 22/08/2019 15:00 Եթե ես իմ կարծիքը ծախելու լինեի, հաստատ վաղուց ու ավելի հարուստ ուժերի էի ծախել. Դանիել Իոաննիսյան 22/08/2019 14:46 Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Հայ-Ռուսական համալսարանում գենոմիկայի ոլորտի գիտակրթական ու հետազոտական գերազանցության կենտրոն կհիմնվի 22/08/2019 14:41 Ինչու է Փաշինյանը «սորոսական» կառույցներին պետական ֆինանսավորում հատկացրել 22/08/2019 14:32 Օգոստոսի 23-ին Նոր Նորքում ջուր չի լինի 22/08/2019 14:16 ՀՊՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դիանա Գալոյանը 22/08/2019 14:05 Պետք է ապավինել փորձագետների գնահատականներին և առաջնորդվել դրանով. Ջանջուղազյանն՝ Ամուլսարի մասին 22/08/2019 13:32 Բանակցային գործընթացը չի կագնել. Զոհրաբ Մնացականյան 22/08/2019 13:22 ԱՄՆ-ի հետ մենք ունենք բավականին ակտիվ հարաբերություններ. ԱԳ նախարար 22/08/2019 13:08 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 22/08/2019 12:55 Ոստիկանները բացահայտել են Լերմոնտովո գյուղում կատարված դանակահարությունը (Տեսանյութ) 22/08/2019 12:45 Պետտուրքի մայր գումարը 6 ամսում վճարելու դեպքում տաքսու վարորդները կազատվեն տույժերից. պարզաբանում 22/08/2019 12:36 Ոստիկանության մի քանի բաժնի պետեր ազատվել են պաշտոններից. Shamshyan.com 22/08/2019 12:22 Ստեփանակերտում տեղի է ունեցել ՀՄԸՄ Արցախի մասնաճյուղի հիմնադրման հանդիսավոր արարողությանը 22/08/2019 12:15 Ժամանակն է Արցախում հայտնաբերել նոր հանքավայրեր. Սերգեյ Վարդանյան 22/08/2019 12:01 Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ 22/08/2019 11:55 Կառավարությունն արտոնություն տրամադրեց 3 ընկերության գերակա ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու համար. կիրականացվի 11,3 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր 22/08/2019 11:51 Կառավարությունն «Իրազեկ քաղաքացիների միավորման» Ստեփանակերտի գրասենյակին 16 մլն 200 հազար դրամ կհատկացնի 22/08/2019 11:38 Հայաստանում սիբիրյան խոցի լաբորատոր հաստատված 8 դեպք է գրանցվել 22/08/2019 11:33 Ամուլսարի վերաբերյալ փորձագիտական եզրակացության հրապարակումը Փաշինյանի՝ ԱՄՆ կատարելիք այցին ընդառաջ, առնվազն, մտորելու տեղիք է տալիս. փորձագետ 22/08/2019 11:27 Ի՞նչ վտանգ է սպառնում, որ պետք է ԱԺ դապասները փակենք, ոստիկանական շարքեր կանգնեցնենք. Վարդգես Գասպարի 22/08/2019 11:17 Երկրաշարժ՝ Արցախում 22/08/2019 11:12 Մարտական ծառայության պայմանները բարելավելու նպատակով պաշտպանության նախարարությանը կհատկացվի 2,1 մլրդ դրամ 22/08/2019 11:07 Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Տվյալ բաժնի վերջին նյութերը