18/07/2019 01:41
Ցուցարարների որևէ անօրինական պահանջ չի կատարվել. Տավուշի մարզպետ (Տեսանյութ)
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարել է, որ անօրինական ձևով բիզնես գործունեությունն անթույլատրելի է։
Նա նշել է, որ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Իջևանի հատվածը փակած ցուցարարների հետ որևէ անօրինական պայմանավորվածություն ձեռք չի բերվել։
«Ոչ մի զիջում անօրինականությանը։ Որևէ անօրինական պահանջ չի կատարվել։ Միակ պահանջը, որ իրականացրել ենք՝ դա համահարթեցված գնի սահմանումն է քամատապալ ծառերի համար՝ 6000 դրամ 1 քմ համար», - ասել է Չոբանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։