18/07/2019 12:18
Փաստեր ունենք, որ հենց ոստիկաններն են հարձակվել ժողովրդի վրա. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ
Իջևանի դեպքերից հետո մարզպետարանի մոտ բողոքի ցույց իրականացնող ձերբակալվածների հարազատները պնդում են՝ ունեն փաստեր, որ ոստիկաններն են հարձակվել քաղաքացիների վրա:
«Փաստեր ունենք, որ հենց ոստիկաններն են հարձակվել ժողովրդի վրա: Հիմա այդ փաստերը հավաքում ենք, որ ներկայացնենք դատախազություն ու մարզպետարան: Թող իրանք բացեն նայեն: Գիտե՞ք՝ քանի երեխա են բռնել ու են երեխեքին, որ ստեղ ներկա չեն եղել: Մեկը մեր տան երեխեքից մեկն է, որ ստեղ կարողա մի հատ կռուգ տված ըլնի ու վսյո: Հիմա դիմում ենք գրելու, ստորագրելու անուն ազգանունով, ներկայացնենք մարզպետին: էսօր զորք ա բերել: Իջևանում սկի էդքան մարդ չկա, ինչքան զորք», - ասաց ձերբակալվածների ծնողներից մեկը՝ հավելելով.
«Իջևանում, ով օրվա հացն է հոգում, մենակ նրանց տարան, են ով որ սղոցարաններ ունի, ով որ լավ բիզնեսի տերեր են, ինչի՞ չեն նրանց տարել ու ով օրվա հացն է ուզում օրենքով աշխատել, տվյալ մարդկանց նենց են տարել, որ ծնողը մնացել է շշմած»:
Բնակիչը դժգոհեց մարզպետի և տարածքի պատգամավորների անուշադրությունից:
Կինը նաև նշեց, որ իրենք չեն ուզում անօրինական ծառեր հատել, իրենք ուզում են թույլտվություն ունենալ չորացած ծառերը կտրելու:
«Բայց նենց են ներկայացրել վերևները, որ մենք ուզում ենք նագլի ձևով փրթենք», - ասաց նա:
Վերջինս ընդգծեց, որ իրենք չգիտեն, թե ուր են տարել իրեց երեխաներին, միայն գիտեն, որ նրանք Իջևանում չեն:
«Իքնս դիմել եմ ոստիանություն, ասել եմ՝ ուզում եմ էպիլեպսիայով, Երևանայն հիվանդությամբ տառապող իմ երեխու տեղն իմանամ, չասեցին», - նշեց կինը:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ երեկ ուշ երեկոյան բախում է տեղի ունեցել Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների, որոնք, հիմնականում, փայտի գործով զբաղվողներն են և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձել են ազատել ճանապարհը:
Այսօր ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտարարել է, որ Իջևանի քաղաքացիները հարվածել են ոստիկաններին մակահներով ու քարերով, բախումները եղել են միակողմանի:
ՀՀ քննչական կոմիտեից Aysor.am-ին հայտնել էին, որ Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալվել է 13 անձ, իսկ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել Իջևան քաղաքում Ոստիկանության ծառայողների նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու, խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: