18/07/2019 18:00
Բնական ռեսուրսների ապօրինի օգտագործումը կատարվում է մի խումբ մարդկանց կողմից՝ ավելի մեծ խումբ մարդկանց ձեռքերով. բնապահպան
Հայաստանում բնական ռեսուրսների ապօրինի օգտագործումը կատարվում է մի խումբ մարդկանց կողմից՝ ավելի մեծ խումբ մարդկանց ձեռքերով։ Դա լուրջ բիզնես է, որում ներգրավված անձինք, պետության կողմից հակազդեցության հանդիպելով, միանգամից սկսում են բողոքել, իրենց աշխատողներին ուղղորդված կերպով հանել փողոց՝ բողոքի ակցիա իրականացնելու, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանն՝ անդրադառնալով երեկ գիշերն Իջևանում ծավալված հայտնի իրադարձություններին։
Բնապահպանի խոսքով, պետությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի՝ հայտնաբերելու և պատժելու այն մարդկանց, ովքեր կանգնած են ապօրինի ծառահատումների, որսագողության և ձկնագողության թիկունքում։
«Պարզ է, որ այդ մարդիկ անձամբ անտառներ չեն կտրում, որսով չեն զբաղվում, այլ դա անում են տեղաբնակների, իրենց ենթակայությամբ աշխատող մարդկանց ձեռքով։ Մեծ գումարներ աշխատում են հենց բիզնեսի տերերը, մինչդեռ բուն ծառահատումներ իրականացնողները բավարարվում են չնչին գումարներով։ Հետևաբար, պատահական չէ, որ այդ մարդիկ ասում են՝ օրվա հացի փող ենք վաստակում», - ասաց բնապահպանը։
Ինգա Զարաֆյանը նշեց՝ իրենց պրակտիկայում շատ են դեպքերը, երբ ապօրինի փայտահատը, գործի մեջ «բռնվելով», ասումա է՝ «բա վաղը սեպտեմբերի մեկ ա, էրեխես պետքա դպրոց գնա, ինչո՞վ ուղարկեմ, փող ա պետք»։
«Պարզ է չէ՞, որ այդ մարդը կտրած փայտը տանում, վաճառում է փայտանյութի անօրիանական առքուվաճառքով զբաղվող մեկ այլ խոշոր գործարարի։ Այսինքն՝ այս ոլորտում առկա են ֆինանասկանա հոսքեր, որոնք պետք է հասկանալ՝ իրականում ուր են գնում», - իր խոսքն ամփոփեց մեր զորւցակիրցը։