18/07/2019 10:40
Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Իջևանում երեկ տեղի ունեցած դեպքերին ու գրել.
«Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ: Երեկվա դեպքերի մեղավորները ինչպես նաեւ ապօրինի ծառահատումների կազմակերպիչները պիտի պատժվեն խստությամբ»:
Տեղեկացնենք, որ Երեկ Իջևանում կատարվածի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։ Կան բերման ենթարկվածներ։