18/07/2019 17:22
Տավուշի մարզպետը, ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը փակ քննարկում են անցկացնում մարզպետարանում
Տավուշի մարզպետարանում այս պահին փակ քննարկում է ընթանում ԱԱԾ տնօրենի, ոստիկանապետի և մարզպետի միջև:
Քիչ առաջ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը մտան մարզպետարան: Հանդիպումը կազմակերպվել է մարզպետ Հայկ Չոբանյանի նախաձեռնությամբ:
Վերջինս լրագրողների հետ զրույցում նշեց, որ ձեռնարկել է հանդիպումը՝ հասկանալու համար, թե ինչ ելքեր կարելի է գտնել ստեղծված իրավիճակից:
Երեկ ուշ երեկոյան բախում է տեղի ունեցել Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների, որոնք, հիմնականում, փայտի գործով զբաղվողներն են և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձել են ազատել ճանապարհը:
ՀՀ քննչական կոմիտեից Aysor.am-ին հայտնել էին, որ Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալվել է 13 անձ, իսկ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել Իջևան քաղաքում Ոստիկանության ծառայողների նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու, խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: