18/07/2019 14:02
Շրջակա միջավայրի նախարարը շաբաթ օրը կլողա Սևանում
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սևանում կլողա շաբաթ օրը, այս մասին նախարարն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:
«Ես ինքս կլողամ շաբաթ օրը: Ես վտանգ չեմ տեսնում: ՀՀ-ում մարդու առողջության հետ կապված դիազոլ մարմնի վտանգի կամ անվնաս լինելու մասին ասելը առողջապահության նախաարարության գործառույթն է: Ես կարող եմ ասել՝ արդյոք բուսական, կենդանական աշխարահի համար ջրի փոփոխությունները վատ են կամ լավ են: Կարող եմ ասել, որ որևէ մտահոգիչ բան այս պահի դրությամբ չունենք», - ասաց նախարարը:
Նա ընդգծեց, որ այս պահին երկու կարևոր գործառույթ պիտի իրականացվի՝ ջրի մակարդակը բարձրացվի և կեղտաջրերի քանակը նվազեցվի: