18/07/2019 13:20
Ճապոնիայում անիմե ստուդիայում բռնկված հրդեհից զոհվել է 12, տուժել՝ 40 մարդ (Տեսանյութ)
Ճապոնական Կիոտո քաղաքում անիմե ստուդիայում բռնկված հրդեհից զոհվել է 12, տուժել՝ 40 մարդ:
Ինչպես հայտնում է NHK-ն, առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում Kyoto Animation Co. ստուդիայի շինություն է ներխուժել մի տղամարդ, որն իր շուրջ լցրել է անհայտ ծագման հեղուկ և այրել այն:
Ըստ ականատեսների, շինությունում պայթյուն է որոտացել, այնուհետև սկսվել է հրդեh: Վեց ժամ անց կրակը հնարավոր է դարձել մեկուսացնել, սակայն փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Kyoto Animation ստուդիան հիմնադրվել է 1981 թվականին:
アニメ会社で火事 けが人多数か “ガソリンまいたか” 京都https://t.co/dekElcwrhE#nhk_news #nhk_video pic.twitter.com/TNeEksWoLX
— NHKニュース (@nhk_news) July 18, 2019