
19/07/2019 09:43
«Հրապարակ». Արցախի նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն կառաջադրի Դավիթ Իշխանյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում ՀՅԴ-ն շարունակում է քննարկումները քաղաքական և հասարակական ուժերի հետ՝ միասնական օրակարգով մասնակցելու եկող տարվա նախագահական ընտրություններին։ Բայց եթե հանդիպումները հաջողությամբ չավարտվեն, ամենայն հավանականությամբ, ՀՅԴ-ն ընտրություններին կառաջադրի ՀՅԴ կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի թեկնածությունը։ Չնայած ՀՅԴ-ում քննարկվել է նաև նախկին գլխավոր դատախազ Արթուր Մոսինյանի թեկնածությունը, որն օրերս ազատվեց պաշտոնից, բայց վերջին քննարկումներում մեծամասնությունն Իշխանյանի կողմն է եղել»: