19/07/2019 14:06
ԲԴԽ անդամները կհանդիպեն Դավիթ Գրիգորյանի հետ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, որի աշխատասենյակը ՀՔԾ-ի քննիչները խուզարկել էին ու առգրավել որոշ փաստաթղթեր, այսօր հանդիպելու է Բարձրագույն դատական խորհրդի անդամների հետ, այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։
«Մենք բոլոր թղթերը կստուգենք, իր հետ կխոսենք, կհասկանանք, տեսնենք՝ այս գործողությունները որքանով են ազդել դատավորի գործունեության վրա», - ասաց Բեքմեզյանը։
ԲԴԽ անդամն ասաց, որ դատավորի հետ հանդիպելու նախաձեռնությունն իրենցն է։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում ՀՔԾ քննիչները ՀՔԾ վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություն են իրականացրել, ինչը նրա փաստաբան Գեորգի Մելիքյանը համարել էր անօրինական գործողություն։