20/07/2019 09:35
«Արաբկիր» բժշկական կենտրոնում 14-ամյա երեխա է մահացել
Հուլիսի 19-ին Արաբկիր բժշկական կենտրոնում մահվան դեպք է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 19:30-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնում մահացել է 14-ամյա աղջիկ:
Մահացած երեխան Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի բնակիչ, 14-ամյա Անժելա Պ.-ն է: Թե ինչն է եղել երեխայի մահվան պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո: