20/07/2019 10:12
«168 Ժամ». Նախիջևանի ուղղությունից կրակահերթերը խոսում են Ադրբեջանին թուրքական աջակցության մասին. Եվսեև
«168 Ժամ» թերթի հետ զրույցում ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը, անդրադառնալով այս օրերին Նախիջևանից կրակահերթերին, ասել է. «Նախիջևանի ուղղությունից հայկական դիրքերի թիրախավորումը նոր երևույթ չէ։ Դա սկսվել է ԼՂ հակամարտության այն փուլից, երբ հակամարտությունը վերածվել է հայ-ադրբեջանական հակամարտության նաև, և լարվածություն է սկսվել նաև հայ-ադրբեջանական սահմանին, ինչը պատահական չի եղել, և դա ցուցիչ է, որ այս հակամարտությունը հայ-ադրբեջանական է, և ռազմական գործողությունների դեպքում այս հատվածում ևս պատրաստ պետք է լինել հակահարվածի, այսինքն՝ ռազմական գործողությունների սահմանն է ընդլայնվել ժամանակի ընթացքում»:
Վլադիմիր Եվսեևի խոսքով՝ Նախիջևանի ուղղությունից կրակահերթերը խոսում են նաև Ադրբեջանին թուրքական աջակցության մասին, հաշվի առնելով թուրքական ներկայության մակարդակը Նախիջևանում։
«Նախիջևանի ուղղությունից հրաձգության նպատակը պետք է դիտարկել ԼՂՀ ուղղությունից ՀՀ ԶՈՒ ուշադրությունը շեղելու փորձ, հայկական ուժերին ղարաբաղյան հատվածում թուլացնելու փորձ», - ասել է նա: