20/07/2019 13:14
ՃՏՊ-ների հետևանքով Հայաստանում տարեկան զոհվում է մոտ 300-350 մարդ. փորձագետ (Տեսանյութ)
Անհասկանալի է՝ նոր իշխանության օրոք ինչ տրամաբանությամբ ներվեցին անբարեխիղճ, օրինախախտ վարորդների տուգանքները։ ՀՀ վարչապետի այն խոսքերի արդյունքում, որ «Քաղաքացին տուգանքի մատերիալ չի», ունենք այն, ինչ ունենք, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ադեկվատ» ՀԿ-ի անդամ, ապահովագրության ոլորտի փորձագետ Անդրանիկ Օհանջանյանը։
«Ապրիլ ամսից սկսած՝ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը մեր երկրում կտրուկ աճել է։ Ունենք վթարների 25 տոկոս աճ, որը հանգեցրել է զոհերի և վիրավորների թվի ավելացման։ ՃՏՊ-ների հետևանքով Հայաստանում տարեկան զոհվում է մոտ 300-350 մարդ, այսինքն՝ ամեն տարի մեկ գյուղ վերանում է։ Մոտ 5-6 հազար մարդ ստանում է մարմնական վնասվածք։ Հայաստանի նման փոքր երկրի համար սրանք ահռելի թվեր են», - նշեց մեր զրուցակիցը։
Մանրամասները՝ տեսանյութում