20/07/2019 11:05
Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում հայ պատանիները արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել
Հուլիսի 19-ին Լոնդոնում ավարտվել է մաթեմատիկայի միջազգային օլիմպիադան, որի արդյունքներով հայ պատանի մաթեմատիկոսները նվաճել են երկու արծաթե մեդալ, մեկ բրոնզե մեդալ, ստացել են երկու գովասանագիր, տեղեկացնում է Կրթության, գիտության, երիտասարդության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը։
«Նախորդ տարվա համեմատ երեք բրոնզե մեդալ պակաս ունենք, ինչը պայմանավորված է թիմի թարմացմամբ: Մեդալների որակը պահում ենք, և արդեն հաջորդ տարի ոսկու խնդիր պետք է դնել: Շնորհավոր մեր թիմի անդամներին և նրանց մարզիչներին:
Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ ֆիզիկոսները վերադարձել էին հինգ բրոնզե մեդալով: Սպասում ենք մյուս թիմերի արդյունքներին` քիմիայից, կենսաբանությունից, աստղագիտությունից», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Հարությունյանը: