ՀՀ դատախազությունը շրջանառության մեջ է դրել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների համար պատիժը խստացնող օրենսդրական նախագիծ

22/07/2019 13:14

ՀՀ դատախազությունը շրջանառության մեջ է դրել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների համար պատիժը խստացնող օրենսդրական նախագիծ


ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս 2018թ. հատուկ ուշադրության է առել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների (ՃՏՀ) դեպքերի աճման անհանգստացնող վիճակը: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ Գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ուսումնասիրության և վերլուծության է ենթարկվել 2016-2018թթ. ընկած ժամանակահատվածում  ՃՏՀ դեպքերի դինամիկան, ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով քննված քրեական գործերով նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության վիճակը, այս բնույթի հանցագործությունները ծնող պատճառների ու պայմանների հիմնական օրինաչափությունները, ՃՏՀ-ների կանխարգելման միջոցառումների լիարժեքությունն ու պատժողական քաղաքականության արդյունավետությունը:

Ուսումնասիրությամբ արձանագրվել է ՃՏՀ-ների դեպքերի անհանգստացնող արագությամբ աճման միտում: Մասնավորապես՝ եթե 2016 թվականի ընթացքում, հաշվառման է վերցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործության 700 դեպք, 2017թ. ընթացքում՝ 972 դեպք, ապա 2018թ. արդեն՝ 1283: Այսինքն միայն 2017-2018թթ կտրվածքով ՃՏՀ արձանագրված դեպքերն ավելացել են 32%-ով: 2019թ. առաջին վեց ամիսների ընթացքում հանրապետության տարածքում արձանագրվել է 685 նման դեպք, որը 133-ով կամ 24.1 տոկոսով ավելի է 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ընդ որում՝ 2017թ. համեմատությամբ 2018թ. 44-ով կամ 25%-ով /176-220/ աճել է մահվան ելքով դեպքերի թիվը: Իսկ 2019թ. առաջին կիսամյակին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մահվան ելքով դեպքերն ավելացել են 15-ով կամ 16%-ով (94-109):

Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառների և պայմանների վերհանման արդյունքում պարզ է դարձել, որ դրանց զգալի մասի պատճառ կամ նպաստող պայման են հանդիսանում տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, սահմանված առավելագույն արագությունը գերազանցելը, ինչպես նաև տրանսպորտային միջոց վարելը այդ իրավունք չունեցող անձի կողմից: Նպաստող գործոններից է հանդիսանում նաև հանրապետությում հաշվառված ավտոմեքենաների՝ մի քանի տարի շարունակվող թվի ավելացումը և դրանով պայմանավորված երթևեկության ծանրաբեռնվածության մեծացումը:

ՃՏՀ դեպքերի աճի խնդիրը մի քանի անգամ՝ 2018թ. ապրիլի 15-ին դատախազության տարածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում անցկացված խորհրդակցության, այս տարեսկզբին մարզերի դատախազություններում ՀՀ գլխավոր դատախազի անցկացրած աշխատանքային հանդիպումների, ինչպես նաև դատախազության նախորդ տարվա գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստին դարձել է քննարկման առարկա՝ հատկապես նախականխիչ միջոցառումների ակտիվացման, ինչպես նաև քրեական քաղաքականության խստացման տեսանկյունից:

Դրանց ընթացքում գլխավոր դատախազի կողմից հանձնարավել է քարտեզագրել ՃՏՊ-ների համար առավել ռիսկային ճանապարհահատվածները և դատախազական ներգործության միջոցներով նպաստել այդ հատվածների՝ երևթևեկության նշաններով հագեցմանը, ավտոմեքենաների արագությունը սահմանափակելուն և վարորդների զգոնությունը բարձրացնելուն ուղղված միջոցների ձեռնարկմանը: Հաշվի առնելով երթևեկության մասնակիցների անվտանգության ապահովման խնդիրը, ինչպես նաև այս բնույթի հանցագործությունների հանրային վտանգավորության բարձր աստիճանը՝ խնդիր էր դրվել մեծ ուշադրություն դարձնել ՃՏՀ դեպքերով օպերատիվ-հետախուզական, քննչական անհետաձգելի գործողությունների պլանավորմանը դատախազների անմիջական մասնակցությանը, նրանց կողմից իրենց իրավասության շրջանակներում անհրաժեշտ ցուցումներով ապացուցման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը նպաստելուն:

Բացի վերոնշյալը, ՃՏՀ դեպքերի առթիվ քրեական գործերի քննության արդյունավետության, արագության բարձրացման, նշանակվող փորձաքննությունների առավել լիարժեք արդյունքների ստացման խնդիրները լուծելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի անմիջական նախաձեռությամբ ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրոն ձեռք է բերել ժամանակակից համակարգչային նոր ծրագիր, որը հնարավորություն է տալիս ամբողջական և լիարժեք ելակետային տվյալների ներմուծմամբ վերլուծել և մոդելավորել  ճանապարհատրանսպորտային պատահարների մեխանիզմը և առավել սեղմ ժամկետներում ապահովել առավել ճշգրիտ եզրակացությունների ստացումը:

Հանձնարավել էր պատժի նշանակման ընդհանուր կանոնները, գործի հանգամանքներն ու ամբաստանյալի անձը հաշվի առնելով դատարաններում պատժաչափեր միջնորդելիս ուշադրություն դարձնել դատարանների կողմից համաչափ պատիժներ սահմանելուն իսկ այդպիսիք նշանակվելուց հետո հետևել պատիժների անշեղ կատարմանը:

Այս բնույթի դեպքերով քննվող քրեական գործերով մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հիմքերը քննարկելիս առանձնահատուկ անդրադառնալ ճանապարհային երթևեկության կանոնի խախտման բնույթին, վարորդների կողմից ալկոհոլի օգտագործման, կատարված առերևույթ հանցավոր արարքից հետո դեպքի վայրը լքելու հանգամանքներին:

Պայմանավորված ճանապարհատրանսպորտային հանցագործություններով պատժողական քաղաքականության խստացման անհրաժեշտությամբ, միջազգային փորձի ուսումնասիրությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում մշակվել  է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով սահմանված սանկցիաների խստացմանը միտված օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը ներկայացվել է ՀՀ Արդարադատության նախարարությանը: Դրանով նախատեսվում է հիշյալ հոդվածում հանցագործությունների ծանրացնող հանգամանք դիտել դրա առավել լայն տարածում և առավել բարձր հանրային վտանգավորություն ունեցող տեսակները՝ ՃՏՀ-ի կատարումը ալկոհոլ օգտագործած վիճակում, սահմանված արագությունը կրկնակի գերազանցելը կամ տրանսպորտային միջոցը  վարելու իրավունք չունեցող անձի կողմից վարելը:

Նախագծով առաջարկվում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայում նախատեսել ազատազրկման ստորին շեմ՝ հիշյալ հանցագործության համար որպես պատիժ սահմանելով երեքից հինգ տարի ժամկետով ազատազրկում: Վերջինս պայմանավորված է նրանով, որ ներկայիս իրավակարգավորումներով նման շեմ նախատեսված չլինելը լայն հայեցողություն է տալիս դատարանին, և շատ հաճախ կատարված հանցագործության հանրային վտանգավորությանը ոչ համաչափ պատժի նշանակման պատճառ հանդիսանում: Դա այն դեպքում, երբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված հանցանքը պակաս հանրային վտանգավորություն չունի, քան մարդու դեմ ուղղված որոշ հանցագործություններ:

Օրենսդրական առաջարկվող փոփոխությունները կնպաստեն ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործություններով համաչափ պատժողական քաղաքականության իրականացմանը, ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերի կանխմանը, հասարակական կարգի, մարդու կյանքի ու առողջության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների պահպանմանը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

07/12/2019 20:32 7-ամյա Տիգրան Սարգսյանն օգնության կարիք ունի. նրան շտապ վիրահատություն է անհրաժեշտ 07/12/2019 15:38 KfW բանկը Հայաստանին 60 մլն․ եվրոյի վարկ կտրամադրի 07/12/2019 14:47 Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարը (Լուսանկար) 07/12/2019 14:46 Երեք ամսով գնացի Սոչիում հացթուխ աշխատելու, իմ պատմությունն այստեղից է սկսվում. Եվրոպայում կրթությունը շարունակած Արսեն Ջոմարդյան 07/12/2019 14:19 Ֆլորիդայում գտնվող ավիաբազահում հրաձգությունն իրականացրել է Սաուդյան Արաբիայի ՌՕՈՒ զինծառայողը 07/12/2019 14:06 Աղետը միայն գոտում չէ, այլ՝ մեր մտածողության մեջ 07/12/2019 13:50 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով 07/12/2019 13:32 Հեղափոխության միակ շոշափելի դրական արդյունքը օրվա քաղաքական իշխանությունից անկախացած Սահմանադրական դատարանն է. Երվանդ Վարոսյան 07/12/2019 13:09 Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 130 անգամ` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1000 կրակոց 07/12/2019 12:56 «Բողոք՝ վիշապների դեմ». Նիկոլ Փաշինյանին նամակ փոխանցեցին (Տեսանյութ) 07/12/2019 12:53 Այո՛, պարգևավճարներ տրվելու են, որովհետև դա նախատեսված է. Ֆինանսների նախարար 07/12/2019 12:48 Մեքենաների համար, որոնց թողարկման պահից անցել է երեք տարուց ոչ ավելի, հաշվարկվելու է մաքսատուրք և ավելացված արժեքի հարկ. ՊԵԿ (Տեսանյութ) 07/12/2019 12:40 Հայաստանն ունի նվազ պարտքի բեռ ունեցող երկրի գնահատական. ֆինանսների նախարար 07/12/2019 12:22 Ավերիչ երկրաշարժից 31 տարի է անցել. Նիկոլ Փաշինյանը Սպիտակում է (Լուսանկարներ) 07/12/2019 12:07 Առողջության հարկի վերաբերյալ քաղաքացիների դժգոհություններն ավելի շատ են, իսկ ֆիննախի նախընտրելի շեմը զրոն է. Ատոմ Ջանջուղազյան 07/12/2019 12:00 «Ռոմա»-«Ինտեր»` 0:0 (Տեսանյութ) 07/12/2019 11:27 Երեկ հայկական ֆուտբոլի սև օրերից մեկն էր. իմաստ չունի դրական փոփոխություններ ակնկալել, եթե հաղթի կամ Արմեն Մելիքբեկյանը, կամ՝ Թովմաս Գրիգորյանը. Արթուր Սողոմոնյան 07/12/2019 10:50 Ավազակային հարձակում՝ Կոտայքում. զենքի գործադրմամբ թալանել են տարեց կնոջ տունը 07/12/2019 10:28 Հայտնի են ՀՖՖ նախագահի երեք թեկնածուների անունները (Տեսանյութ) 07/12/2019 10:19 «Փաստ». Հեղափոխական է բնորոշվել ընդամենը 4,9 տոկոս տնտեսական աճ նախատեսող բյուջեն 07/12/2019 10:18 «Հրապարակ». Քաղաքապետին նվիրել կարելի է, դեսպանին՝ ո՞չ 07/12/2019 10:16 «Ժողովուրդ». Հանձնարարվել է ուսումնասիրել Ծառուկյանի ընտանիքին պատկանող շինությունների օրինականությունը 07/12/2019 10:15 «Հրապարակ». Տարոն Մարգարյանի օրոք Ամանորի միջոցառումների համար 40 մլն դրամ էին ծախսում 07/12/2019 10:13 «Փաստ». Որոշ գերատեսչություններում կադրային «զտում» է տեղի ունենում 07/12/2019 10:11 «Հրապարակ». Բանակցություններն Ադրբեջանի ժողովրդի հետ ինչպե՞ս են տեղի ունենալու 07/12/2019 10:09 ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով 07/12/2019 10:08 «168 Ժամ». Չափազանց դանդաղ են ավելանում օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերը 07/12/2019 10:05 «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը պաշտոններ է տալիս ՀՀԿ-ականներին 07/12/2019 09:56 «Հրապարակ». Արսեն Բաբայանի գործով հարցաքննվել է «Իմ քայլի» պատգամավորը 06/12/2019 20:00 «Լեսթերը» բանակցություններ է վարում Ռոջերսի հետ պայմանագիրը երկարաձգելու համար 06/12/2019 19:44 Մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 1000 փախստական 06/12/2019 19:30 «Կարմիր խնձոր». Նոր ֆիլմ, նոր ձեռագիր հայկական կինոշուկայում 06/12/2019 19:19 Գողություն ավտոմեքենայից (տեսանյութ) 06/12/2019 19:10 Եթե սպասվող տնտեսական տարվա «հեղափոխականության» հիմքում այս տարվա ցուցանիշների մեկնաբանության տրամաբանությունն է, պատկերը պարզ է. Փորձագետ 06/12/2019 19:01 ԱՄՆ-ում էլեկտրական աթոռի վրա մահապատժի են ենթարկել կույր բանտարկյալին 06/12/2019 18:53 Ռուստամ Բադասյանը եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է ՀՀ դատաիրավական բարեփոխումների օրակարգը 06/12/2019 18:41 Մանրամասներ՝ Էջմիածնում տեղի ունեցած սպանության փորձից․ իրավապահները ատրճանակ են հայտնաբերել (Տեսանյութ) 06/12/2019 18:33 «Հայրենիքի և ընտանիքի գաղափարները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակություններում» գիտաժողով Մայր Աթոռում 06/12/2019 18:25 Ոստիկանություն բերման ենթարկվածի մոտ հաշիշի նմանվող շուրջ 178 գր զանգված է եղել (Տեսանյութ) 06/12/2019 18:11 ԿԲ նախագահը կմասնակցի գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի հերթական նիստին 06/12/2019 18:00 «Հայաստան» համահայկական հիմնադրամին 40 միլիոն եմ փոխանցել. Բարսեղ Բեգլարյան 06/12/2019 17:53 Հյուսիս-հարավի գործ. Բազմադրվագ հանցավոր սխեմաներ, 18 մեղադրյալ, նախնական պարզված շուրջ 23.7մլրդ դրամի վնաս 06/12/2019 17:45 ԵՄ-ում արգելել են Facebook-ի Libra կրիպտոարժույթի մուտքը 06/12/2019 17:32 Հայաստանի ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գործող նախագահը կարևորել են խաղաղությանը նպաստող քայլերի ձեռնարկումը 06/12/2019 17:16 Հնարավորություն է ստեղծվում ՀՀ ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ՝ դրանք ձախակողմյան ղեկային տեղաբաշխման փոխելու նպատակով 06/12/2019 17:03 Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծն այս տարի կուղարկվի ՀՀ վարչապետի աշխատակազմ. փոխնախարար 06/12/2019 16:54 Սիրիայում ԱՄՆ ռազմաբազան անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել 06/12/2019 16:40 Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ալբանիայի հետ տարբեր մակարդակներում և ձևաչափերով հարաբերությունների զարգացմանը. Զոհրաբ Մնացականյան 06/12/2019 16:27 Աշխարհահռչակ մրցավար Պիեռլուիջի Կոլինան հայ երեխա չի որդեգրել. հերքում 06/12/2019 16:16 Արթուր Դավթյանը շնորհակալագրեր է հանձնել «Միասին ընդդեմ կոռուպցիայի» հակակոռուպցիոն մրցույթի մրցանակակիրներին 06/12/2019 16:04 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գվատեմալայի Կոնգրեսի պատվիրակությանը 06/12/2019 15:54 Նայրոբիում վեցհարկանի շենք է փլվել 06/12/2019 15:45 Պարտիզանական պատերազմները բների մեջ խեղդվելու են. հանգիստ վեր ընգեք տեղներդ. Տիգրան Կարապետյան 06/12/2019 15:35 Շահագործման է հանձնվել «ՀԿԵ» ՓԲԸ «Ղալթախչի» երկաթուղային կայարանը. ՀԿԵ 06/12/2019 15:26 Ավստրալիայի արևելքում անտառային հրդեհներն ավելի քան 680 տուն են ոչնչացրել 06/12/2019 15:18 Նավթի համաշխարհային գները նվազել են 06/12/2019 15:08 Իսրայելը նոր հրթիռային շարժիչի բարեհաջող փորձարկում է իրականացրել 06/12/2019 15:04 Կարևորվել է տարբեր մակարդակներում հայ-մոլդովական երկխոսության ակտիվացումը 06/12/2019 14:53 «Softline Armenia» կազմակերպությունը գործընկերների համար նախատեսված ամանորյա նվերների գումարը նվիրաբերել է «Ժպիտների քաղաք» հիմնադրամին 06/12/2019 14:45 Դոնալդ և Մելանիա Թրամփները վառել են Սպիտակ տան տոնածառի լույսերը 06/12/2019 14:37 Զոհրաբ Մնացականյանն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը 06/12/2019 14:26 Բանակցություններում ստեղծվել է ծայրաստիճան ոչ հայանպաստ իրավիճակ. Տեր-Նակալյան 06/12/2019 14:22 Փորձ է կատարվում ամենը որպես քաղաքական հետապնդում որակել, ինչն ընդունելի չէ. Լիլիթ Մակունցը՝ Սերժ Սարգսյանի մեղադրանքի մասին 06/12/2019 14:15 Քրեական գործ հարուցող մարմինները գործադիր իշխանության ազդեցության տակ են․ Ռոբերտ Քոչարյան 06/12/2019 14:04 «Բորուսիան» հունվարին կարող է գնել Հոլանդին 06/12/2019 13:51 Մարտի 1-ի գործով դատախազները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին․ դատարանը խորհրդակցական սենյակում է 06/12/2019 13:46 Մեքսիկայում ավելի քան 20 մարդ է առևանգվել՝ թմրամիջոցների վերականգնողական կենտրոնից 06/12/2019 13:35 ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ 06/12/2019 13:28 ԱՄՆ-ում մահացել է ԽՍՀՄ-ից փախած ԿԳԲ-ի նախկին մայորը 06/12/2019 13:24 Ադրբեջանում առաջիկա ընտրությունների արդյունքները կկեղծվեն. Զահիրադդին Իբրահիմով (Տեսանյութ) 06/12/2019 13:15 Ոստիկանության կողմից կիրառվել է կոպիտ, անհամաչափ ուժ. Հայաստանի Հելսինկյան կոմիտե 06/12/2019 13:12 Թուլուզում բախումների ժամանակ տուժել է հինգ մարդ 06/12/2019 13:09 Երևանի ավագանու ԲՀԿ-ական անդամը փողկապ նվիրեց Հայկ Մարությանին 06/12/2019 13:07 Երևանի փոխքաղաքապետն առաջարկում է ավելացնել «Ամանոր 2020» ծրագրի բյուջեն 06/12/2019 12:54 Ադրբեջանում թալիշական որևէ դպրոց կամ ԶԼՄ չկա. թալիշ քաղաքագետ (Տեսանյութ) 06/12/2019 12:52 Իրանում հարսանիքի ժամանակ գազի պայթյունի հետևանքով 11 մարդ է մահացել 06/12/2019 12:47 Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է Ռուսաստանի դեսպանին 06/12/2019 12:43 Երևանում քննարկվել են Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդներին առնչվող հիմնահարցեր (Տեսանյութ) 06/12/2019 12:35 ԲՀԿ-ն առաջարկում է բանակում ինքնասպանության դրդելու համար նախատեսել մինչև 12 տարի ազատազրկում 06/12/2019 12:28 Ամեն ինչ արվում է, որ վիրավորում ստացած զինծառայողի կյանքը փրկենք. վիճակը մնում է ծայրահեղ ծանր. փոխնախարար (Տեսանյութ) 06/12/2019 12:26 Տեսնենք՝ քանի գլխանի է ՀՔԾ-ն, եթե թույլ չտա Սերժ Սարգսյանին ժամանակավոր բացակայել երկրից և վերադառնալ երկիր. Աշոտյան 06/12/2019 12:18 Հայկ Սարգսյանի առաջարկած նախագիծը ՊՆ-ի համար ընդունելի չէ. փոխնախարար (Տեսանյութ) 06/12/2019 12:16 Մարինե Սուքիասյան. Կառավարությունն՝ ընդդեմ ներդրողների 06/12/2019 12:10 Եթե Նիկոլ Փաշինյանը պահպանել է բանականության վերջին նշույլներն, ապա պետք է հաջորդ տարի նախաձեռնի արտահերթ ընտրություններ ԱԺ-ում. Աշոտյան 06/12/2019 12:08 Առաջնագծում համեմատաբար հանգիստ վիճակ է. Պաշտպանության փոխնախարար (Տեսանյութ) 06/12/2019 11:54 Անձնական վիրավորանք եմ համարել, երբ որևէ օլիգարխ մշակութային գործիչներին ստիպել է գալ քյաբաբանոցների բացմանը մասնկացել. Փաշինյան 06/12/2019 11:41 2018-ի մայիսից ի վեր Հայաստանը ձեռք է բերել աննախադեպ քանակի սպառազինություն. Փաշինյան 06/12/2019 11:35 Սերժ Սարգսյանի հանդեպ հարուցված գործը և մեղադրանքն արագացնում են հականիկոլական կոնսոլիդացիայի գործընթացը. Աշոտյան 06/12/2019 11:23 Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է. Արմեն Աշոտյան 06/12/2019 11:15 Այսօր առաջնագծում իրավիճակը թելադրողը Հայաստանի և Արցախի զինված ուժերն են. Բալայան 06/12/2019 11:09 Մեր գործերը լավ են. մենք առաջ ենք անցնելու Ադրբեջանից. ՀՀ վարչապետ 06/12/2019 11:02 Խորհրդարանն ընդունեց 2020 թվականի բյուջեի նախագիծը 06/12/2019 10:55 Մեզ դուխ տվեք և մենք կթռնենք. Նիկոլ Փաշինյանն՝ ընդդիմությանը 06/12/2019 10:43 18-ամյա երիտասադին մեղադրանք է առաջադրվել կեղծ թղթադրամներ պահելու և իրացնելու համար 06/12/2019 10:36 «Ժողովուրդ». Խնդիր է դրված դատական իշխանության ոչ թե 30-50 տոկոսի, այլ ամբողջ կազմով լիազորությունների դադարեցման 06/12/2019 10:32 «Փաստ». Նոր Սահմանադրությամբ իշխանություններն ուզում են վերադառնալ կառավարման կիսանախագահական համակարգի 06/12/2019 10:29 «Հրապարակ». Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրգործը պայմանավորված է նրա ակտիվությամբ 06/12/2019 10:16 «Ժողովուրդ». Դեռևս 1993թ.-ին Հեյդար Ալիևն Արցախը որպես բանակցային կողմ է ընկալել 06/12/2019 10:12 «Փաստ». Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու օրը տասնյակ ՀՀԿ-ականներ են հավաքվել Մելիք-Ադամյանում 06/12/2019 10:09 «Հրապարակ». Օրերս Հայաստան են ժամանել մեծ թվով «օրենքով գողեր»

Տվյալ բաժնի վերջին նյութերը