22/07/2019 12:06
Նոր սպառազինությունների համալրում է սպասվում. Պաշտպանության նախարար (Տեսանյութ)
Ռուսական ինքնաթիռների տեղափոխումը ՀՀ ակնկալվում է 2019-ի վերջին 2020-ի սկզբին, լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Ըստ պայմանագրային պարտավորությունների՝ մենք ակնկալում ենք արտադրողների պարտավորությունների իրականացումը տարվա վերջ, հաջորդ տարվա սկիզբ», - նկատեց նախարարը:
Հարցին, թե նոր սպառազինություններ ձեռք բերելու մասով ի՞նչ ծրագրեր կան, նախարարը նկատեց, որ նոր սպառազինություններ լինելու են, մինչդեռ չմանրամասնեց, թե ինչ սպառազինությունների մասին է խոսքը:
«Չեմ կարող հիմա դրա մասին խոսել, բայց ռազմական անակնկալներ են լինելու», - հավելեց նախարարը: