22/07/2019 11:58
Նախիջևանի հատվածում կրակոցը եղել է ոչ թիրախավորված. Դավիթ Տոնոյան (Տեսանյութ)
Օրեր առաջ Ադրբեջանի կողմից Նախիջևանի հատվածում արձակած կրակոցները թիրախավորված չեն եղել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը:
«Կրակոցը եղել է ոչ թիրախավորված: Մենք միջոցներ ենք ձեռնարկել, կապ է հաստատված հարևանի հետ, որպեսզի այդ դեպքերը չկրկնվեն», - ասաց Տոնոյանը:
Հարցին, թե խոսքն այն կապի մասին է, որի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, Տոնոյանը դրական պատասխան տվեց:
Ճշտող հարցին, թե ինչպե՞ս է աշխատում կապը, նախարարը նշեց.
«Դեպքը պատահում է, ստուգում ենք, զգուշացնում ենք, մյուս կողմը միջոցներ է ձեռնարկում: Սա միջնորդված կապ է, խոսում ենք ոչ անմիջական, խոսում ենք նշանակված պաշտոնյաների միջոցով: Սա նորմալ և դրական գործընթաց է»:
Հուլիսի 17-ի գիշերը ադրբեջանական կողմը Նախիջևանի հատվածում կրակոցներ էր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ՝ խախտելով հրադադարի ռեժիմը: