Խախտումներ` բուժսպասարկման ոլորտում, կարիքներից չբխող շուրջ 143.9 մլն դրամի վառելիք` ԴԱՀԿ-ում. ՊՎԾ-ն հաշվետվություն է ներկայացրել

23/07/2019 12:19

Խախտումներ` բուժսպասարկման ոլորտում, կարիքներից չբխող շուրջ 143.9 մլն դրամի վառելիք` ԴԱՀԿ-ում. ՊՎԾ-ն հաշվետվություն է ներկայացրել


ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ամփոփել է 2019թ. առաջին կիսամյակում կատարված հիմնական աշխատանքները:

Կատարած հիմնական աշխատանքներ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից մշտադիտարկումներ և ուսումնասիրություն է իրականացվել հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման ոլորտում։ Կատարված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերի մի շարք խախտումներ։ Արդյունքում ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից 2018թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ մարզպետարաններին և ՀՀ առողջապահության նախարարությանն ուղարկվել են համապատասխան գրություններ, որոնցով առաջարկվել է հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերում կատարել համապատասխան փոփոխություններ, որոնք միտված են եղել ոլորտն ազատականացնելուն։ Ոլորտն ազատականացնելու անհրաժեշտությունը բխել է մշտադիտարկման արդյունքում պարզված այն հանգամանքից, որ 2015-2018 թվականների ընթացքում հեմոդիալիզի սարքավորումներ և պարագաներ են ներմուծվել թվով 8 կազմակերպությունների կողմից, որոնցից 2 կազմակերպություններ՝ «Ֆրեզեն» և «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ները, ներմուծել են   ընդհանուրի 82.9%-ը՝ համապատասխանբար 41.7% և 41.2% մասնաբաժիններով։

Ընդ որում, ՀՀ տարածքում գործող 9 պետական բժշկական կենտրոններից 3-ին («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն», «Վանաձորի բժշկական կենտրոն», «Կապանի բժշկական կենտրոն») հեմոդիալիզի պարագաներ է մատակարարել «Ֆրեզեն» ՍՊԸ-ն, իսկ մնացածին՝ «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից հեմոդիալիզի պարագաների գնման մրցույթի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի մի շարք խախտումներ։ Ծառայության ղեկավարի՝ 2019 թվականի փետրվարի 11-ի թիվ Հ/001-19 հանձնարարագրի հիման վրա սկսված ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքով և ուղարկվել ՀՀ դատախազություն՝ ուսումնասիրության ընթացքում արձանագրված հանգամանքներին իրավական գնահատական տալու նպատակով, ինչի արդյունքում հարուցվել   են քրեական գործեր:

Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ Հ/017-18 և 2019 թվականի մարտի 19-ի թիվ Հ/003-19 հանձնարարագրերի հիման վրա ուսումնասիրություններ են իրականացվել «Արմավիր», «Էջմիածին», «Արտաշատ» և «Արարատ» ջրօգտագործողների ընկերություններում։ Ուսումնասիրությունների արդյունքում հիմնականում արձանագրվել են չհիմնավորված ծախսեր, պակաս արտացոլված հասույթներ, իրականությանը չհամապատասխանող դեբիտորական պարտքեր, անորակ հիմնանորոգման աշխատանքներ, կանոնադրական և իրավական խախտումներ։ «Արմավիր» ՋՕ ընկերությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ խախտումների արդյունքում պատճառված վնասը կազմել է շուրջ 1099.2 մլն. ՀՀ դրամ, «Էջմիածին» ՋՕ ընկերությունում՝ 1123.9 մլն. ՀՀ դրամ, «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերությունում՝ 1071.2 մլն. ՀՀ դրամ, «Արարատ» ՋՕ ընկերությունում՝ 644.2 մլն. ՀՀ դրամ: Արձանագրված խախտումների վերաբերյալ կազմվել են տեղեկանքներ և ներկայացվել են ՀՀ վարչապետին, այնուհետև ուղարկվել են ՀՀ դատախազություն՝ արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով: Տրամադրված տեղեկանքի հիման վրա հարուցվել է քրեական գործ:

Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի նոյեմբերի 28-ի թիվ Հ/026-18 հանձնարարագրի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն «Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում: Իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են խնդիրներ գնումների ընթացակարգերի կազմակերպման, լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկման, շինարարարական աշխատանքների իրականացման գործընթացներում։ Բացի այդ, ուսունասիրությամբ պարզվել է, որ Հիմնադրամի կողմից ձեռք է բերվել 222.0 մլն. արժողությամբ գույք առանց գնման որևէ ընթացակարգի՝ շուկայականից բարձր արժեքով։ Համալսարանում վարչական բարձր պաշտոններ զբաղեցնող որոշ անձանց մշտապես հաշվարկվել է հաստիքային աշխատավարձը մի քանի անգամ գերազանցող լրացուցիչ աշխատավարձ։

Ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքով և ուղարկվել ՀՀ դատախազություն։ՀՀ դատախազության կողմից տեղեկանքն ուղարկվել է  ՀՀ ազգային անվտանգության քննչական դեպարտամենտ՝ տեղեկանքում նշված հանգամանքները քննչական դեպարտամենտի վարույթում գտնվող քրեական գործի շրջանակներում ստուգելու նպատակով։

Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ Հ/018-18 հանձնարարագրի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում: Ուսումնասիրության ենթակա ոլորտն ընդգրկել է ՀՀ ԱՆ ՔԿԾ-ի կողմից կազմակերպված գնումների գործընթացների նկատմամբ օրինականության և արդյունավետության վերահսկողությունը: Իրականացված ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից 2016-2018 թվականների ընթացքում կազմակերպվածմի շարք գնման գործընթացներ իրականացվել են այդ ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերի խախտումներով: Մասնավորապես՝ մի շարք դեպքերում գնման առարկաներն ու դրանց տեխնիկական բնութագրերը չեն եղել օբյեկտիվորեն հիմնավորված և համարժեք այն կարիքին, որի բավարարման նպատակով կատարվել է տվյալ գնումը: Հաճախ տեխնիկական բնութագրերով ապրանքատեսակներին ներկայացվող պահանջները կրել են բարդեցված բնույթ, ինչի արդյունքում` ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից չեն ապահովվել հավասար պայմաններ գնման գործընթացին հնարավոր մասնակիցների համար՝ առաջացնելով մրցակցության համար չհիմնավորված խոչընդոտներ։ Միաժամանակ, որոշ դեպքերում բարձր որակական չափանիշեր պարունակող ապրանքատեսակները ձեռք են բերվել շուկայականից ակնհայտ ցածր գներով, ինչի արդյունքում առաջացել է ռիսկ, որ մատակարարների կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանը մատակարավել են տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող ապրանքատեսակներ։

Խախտումներ են արձանագրվել նաև բուժսպասարկման ոլորտում, մասնավորապես՝ դեղորայքի և բժշկական այլ պարագաների գնման՝ պլանավորման և ձեռքբերման, դրանց հաշվառման, բաշխման, պահպանման, սանիտարահիգենիկ պայմանների ապահովման ոլորտներում։ Որոշ ՔԿՀ-ներում արձանագրվել են նաև անորակ և ժամկետանց դեղերի առկայություն։ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից 2016-2018 թվականներին կազմակերպված և ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ուսումնասիրության առակա հանդիսացած գնման գործընթացներում թույլ են տրվել տվյալ դաշտը կարգավորող ՀՀ օրենսդրությամբ սահմանված մի շարք նորմերի խախտումներ, որոնք առաջացրել են պետական միջոցների անարդյունավետ օգտագործման ռիսկեր։ Տեղեկանքը զեկուցվել է ՀՀ վարչապետին, այնուհետև ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ արձանագրված հանգամանքներին իրավական գնահատական տալու նպատակով:

Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ Հ/018-18 հանձնարարագրի հիման վրա ուսումնասիրություն է իրականացվել նաև ՀՀ արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամում, որն ամփոփվել է համապատասխան տեղեկանքով: Ուսումնասիրության ընթացքում արձանագրվել է, որ Հիմնադրամը փաստացի մի շարք դեպքերում շեղվել է կառավարության կողմից հաստատված կանոնադրությամբ ամրագրված իր հիմնական նպատակներից: Արձանագրվել է, որ Հիմնադրամի կողմից մի շարք դեպքերում իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված շահույթը չի ուղղվել Հիմնադրամի կանոնադրական նպատակների իրագործմանը և տարիներ շարունակ չեն իրականացվել արդյունավետ և կառուցողական ծրագրեր ուղղված դատապարտյալների և կալանավորված անձանց կրթական և այլ սոցիալական խնդիրների բարելավմանը: Ավելին՝ հաճախ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս Հիմնադրամի կատարած ծախսերը գերազանցել են ստացված եկամուտները և Հիմնադրամը չի գործել արդյունավետ, ինչի արդյունքում՝ 2018 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ կուտակել է շուրջ 110 մլն. դրամի պարտք: Տեղեկանքով արձանագրվել է, որ կա Հիմնադրամին և պետությանը շուրջ 125 մլն. դրամի պատճառված վնասի ռիսկ, և շուրջ 75 մլն. դրամի անարդյունավետ ծախս կատարած լինելու ռիսկ: Տեղեկանքը զեկուցվել է ՀՀ վարչապետին, այնուհետև ներկայացվել է ՀՀ դատախազություն՝ ուսումնասիրության ընթացքում արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով:

Ծառայության ղեկավարի՝ 2019 թվականի մայիսի 7-ի թիվ Հ/005-19 հանձնարարագրի հիման վրա ուսումնասիրություն է իրականացվել ՀՀ ոստիկանությունում: Ուսումնասիրության ենթակա ոլորտն ընդգրկել է հաշվառման համարանիշերի գնման գործընթացների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և «Բիլլ Սթոուն» ՍՊԸ-ի միջև կատարված գործարքների օրինականությունը և արդյունավետությունը։ Ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքով և ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հարուցվել է քրեական գործ: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 310–րդ (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հոդվածների հատկանիշներով։ Հատկանշական է նաև, որ նշված ուսումնասիրության ավարտից հետո ՀՀ ոստիկանության կարիքների համար հաշվառման համարանիշերի ձեռքբերման նպատակով վերջինիս կողմից 06.06.2019 թվակնին կազմակերպվել է նոր մրցույթ, որի ընթացքում 2008 թվականից հիշյալ որոլտում անցկացված մրցույթներում միշտ հաղթող ճանաչված «Բիլլ Սթոուն» ՍՊ ընկերությունը նախկինում կատարած գնային առաջարկից շուրջ 40 տոկոս ցածր գնային առաջարկ է կատարել:

Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի նոյեմբերի 19-ի թիվ Հ/025-18 հանձնարարագրի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն «Հայաստանի երիտասարդական» հիմնադրամում: Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են հիմնադրամի մուտքերի օրինականության և դրանց օգտագործման արդյունավետության մասով խախտումներ:

Ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքում և ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հարուցվել է քրեական գործ: Քրեական գործը հարուցվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննությունը շարունակելու նպատակով։

Ծառայության ղեկավարի՝ 2019 թվականի մայիսի 22-ի թիվ Հ/006-19, 2019 թվականի ապրիլի 22-ի թիվ Հ/004-19 և 2019 թվականի մարտի 19-ի թիվ Հ/002-19 հանձնարարագրերի հիման վրա համապատասխանաբար ՀՀ Արմավիրի մարզի Տալվորիկ, Զարթոնք և ՀՀ Արարատի մարզի Ռանչպար համայնքապետարաններում իրականացվել են ուսումնասիրություններ։ Ուսումնասիրությունների արդյունքում հիմնականում արձանագրվել են խախտումներ գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջների պահպանման, որոշ հողատարածքների համար հողի հարկի հաշվարկման և համապատասխան գանձումները թերություններով իրականացնելու վերաբերյալ։ Ուսումնասիրութունների արդյունքում կազմվել են համապատասխան տեղեկանքներ և ներկայացվել են ՀՀ վարչապետին: ՀՀ Արմավիրի մարզի Զարթոնք և ՀՀ Արարատի մարզի Ռանչպար համայնքապետարաններում իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկանքները ներկայացվել են ՀՀ դատախազություն՝ արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով, ինչի արդյունքում հարուցվել են քրեական գործեր: ՀՀ Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքապետարանում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ Արմավիրի մարզի մարզպետին՝ մարզում նմանատիպ թերությունները վերացնելու նպատակով:

Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի թիվ Հ/024-18 հանձնարարագրերի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում: Ոսումնասիրության ընթացքում արձանագրվել է, որ լաբորատորիան լինելով հավատարմագրված, չի համապատասխանում «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքի և ԻՍՕ/ԻԷԿ 17025 ստանդարտի մի շարք կրիտիկական նշանակության կետերի պահանջներին, ինչը կասկածի տակ է դնում լաբորատորիայի կողմից տրամադրված ցանկացած եզրակացության հավաստիությունը: Արձանագրվել է նաև, որ լաբորատորիայի կողմից տրամադրված արձանագրությունները համարակալված չեն հերթականությամբ, ինչը հնարավորություն է տալիս լաբորատորիային անհրաժեշտության դեպքում հետին թվով արձանագրություններ տրամադրել: Ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքով և ուղարկվել ՀՀ դատախազություն՝ ուսումնասիրության ընթացքում արձանագրված հանգամանքներին իրավական գնահատական տալու նպատակով:

Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի թիվ Հ/022-18 հանձնարարագրերի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ում: Ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքով և ուղարկվել ՀՀ դատախազություն՝ ուսումնասիրության ընթացքում արձանագրված հանգամանքներին իրավական գնահատական տալու նպատակով: Տրամադրված տեղեկանքի հիման վրա ՀՀ ոստիկանության կողմից հարուցվել է քրեական գործ:

Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի թիվ Հ/014-18 հանձնարարագրերի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ում: Ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքով և ուղարկվել ՀՀ վարչապետին:

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ իրականացվել է 6 մշտադիտարկում ՔԿԾ-ի «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Սևան» ՔԿՀ-ներում՝ ընթացիկ շինարարական աշխատանքների արդյունավետության գնահատման նպատակով։ Կատարված մշտադիտարկումներով պարզվել է, որ վերոնշյալ ՔԿՀ-ներում՝ ՔԿԾ-ի և մի շարք կապալառու կազմակերպությունների միջև 2018 թվականի դեկտեմբեր ամսին կնքված համապատասխան կապալի պայմանագրերով նախատեսված շինարարական աշխատանքները մեկնարկել են նախագծա-նախահաշվային փաստաթղթերով սահմանված նորմատիվների և կանոնների բազմաթիվ խախտումներով։ Մշտադիտարկմամբ արձանագրվել է, որ առկա է ՔԿԾ-ի և կապալառու կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերով նախատեսված աշխատանքների սահմանված ժամկետում և սահմանված որակով չիրականացման ռիսկ, և կա հավանականություն, որ ՀՀ կառավարության՝ 2018 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 1291-Ն որոշման ընդունման համար հիմք հանդիսացած հիմնավորման մեջ ներկայացված հրատապ խնդիրները լուծում չստանան և ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից տրամադրված շուրջ 160 մլն. ՀՀ դրամի չափով գումարը չծառայի իր նպատակին՝ նույնիսկ ֆինանսական կորուստներ չլինելու պարագայում։ Մշտադիտարկումներն իրականացնելուց հետո կազմվել է տեղեկանք, որը զեկուցվել է ՀՀ վարչապետին:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը մշտադիտարկում է իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից 2013-2018 թվականների ընթացքում վառելիքի ձեռքբերման և օգտագործման գործընթացների նկատմամբ: Արդյունքում պարզվել է, որ Հարկադիր կատարման ծառայությունը, նախնական գնահատականներով, նշված ժամանակահատվածում իր կարիքներից չբխող շուրջ 143.9 մլն դրամի վառելիք է ձեռք բերել՝ չհիմնավորելով դրա հետագա ծախսը: Մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքը և կից նյութերը տրամադրվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությանը։ Տեղեկանքով վերհանված հանգամանքները ստուգելու նպատակով՝ տրամադրված փաստաթղթերը կցվել են ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների կողմից պաշտոնեական չարաշահումներ կատարելու վերաբերյալ քննվող քրեական գործին։

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ պետական վերահսկողական ծառայության մոնիթորինգի և վերլուծության վարչությունը 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում վերլուծություն է իրականացրել «Սերմերի Գործակալություն» ՊՈԱԿ-ի 2013-2018 թթ․ գործունեության վերաբերյալ: Արդյունքում կազմված տեղեկանքը և կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ դատախազություն հիշյալ կազմակերպությունում իրականացված չարաշահումների և հափշտակության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված համապատասխան քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական վերահսկողական ծառայություն ընդհանուր թվով մուտքագրվել է 489-ը քաղաքացիների դիմում-բողոքներ: 222 դիմումի նկատմամբ սահմանվել է հսկողություն:

Կատարվել են 95 քաղաքացիների ընդունելություններ, որի ընթացքում 62 քաղաքացու տրվել են պարզաբանումներ և գրավոր պատասխաններ նրանց կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ:

Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ Հ/017-18 հանձնարարագրի հիման վրա «Երևան» ջրօգտագործողների ընկերությունում իրականացվող ուսումնասիրությունն ընթացքի մեջ է:

Ծառայության ղեկավարի՝ 2019 թվականի հունիսի 11-ի թիվ Հ/008-19 հանձնարարագրի հիման վրա «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում իրականացվող ուսումնասիրությունն ընթացքի մեջ է:

Ծառայության ղեկավարի՝ 2019 թվականի հունիսի 13-ի թիվ Հ/009-19 և Հ/010-19 հանձնարարագրերի հիման վրա ներկայումս ՀՀ ոստիկանությունում իրականացվող ուսումնասիրությունն ընթացքի մեջ է:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 00:49 ՊՆ-ից հերքում են լուրերն, ըստ որոնց ադրբեջանական կողմը կրակ է բացել Տավուշի ուղղությամբ 03/05/2024 22:43 Ինչ անել, եթե երեխայի մոտ ալերգիկ ռինիտ է առաջացել 03/05/2024 22:30 Ծեծկռտուք ու կրակոց Բաղրամյան պողոտայում՝ Ամերիկյան համալսարանի մոտ 03/05/2024 22:19 Նիկոլ Փաշինյանը Զարեհ Սինանյանին 7 օրով Իտալիա է գործուղում՝ Միլան, Վենետիկ, Հռոմ 03/05/2024 22:07 Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորված 03/05/2024 21:40 Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք 03/05/2024 21:24 Ռուսաստանի 25 քաղաքներում Հաղթանակի օրվան նվիրված շքերթներ կանցկացվեն, կցուցադրվի 2,5 000 միավոր զինատեսակ ու զինտեխնիկա 03/05/2024 21:09 Թրոմբոցիտոպենիա․ հաճախ ասիմպտոմատիկ է, բայց կարող է կյանքին վտանգ ներկայացնել 03/05/2024 20:54 Պաշարված գյուղում ո՞նց կլինենք․ Կիրանցի 03/05/2024 20:44 Կիրանցի մուտքը բացել են, բայց ոստիկանները շարունակում են մնալ գյուղում 03/05/2024 20:32 «Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում և սահմանագծում արվել է 1985-ի փետրվարից մինչև 1987-ի հոկտեմբեր․ հետ ենք բերել 14 450 հեկտար հող, որը Ադրբեջանը տարել էր» 03/05/2024 20:20 Միրզոյանը Մալթայի արտգործնախարարին ներկայացրել է «խաղաղության» գործընթացի վերջին զարգացումները 03/05/2024 20:08 «Ակնկալում ենք գնահատական քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին 03/05/2024 19:55 Կիրանց գյուղի ճանապարհը բացվել է․ «Ազատություն» 03/05/2024 19:40 Լրագրողի մասնագիտության մասին ոչ ճիշտ ընկալումներ ու կարծրատիպեր կան թե՛ պետական համակարգում, թե´ հասարակությունում առհասարակ․ Թաթոյան 03/05/2024 19:29 «Չընկրկել խոսքի ազատությանն ուղղված ճնշումների դեմ, անել հնարավորը՝ օր առաջ Հայաստանում խոսքի ու մամուլի իրական ազատության հաստատման համար»․ ՀԺՄ-ի ուղերձը՝ մամուլի ներկայացուցիչներին 03/05/2024 19:19 «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ճանապարհին գտնվող ոստիկանները Բագրատ Սրբազանին չեն թողնում մտնել այլ ոստիկաններով շրջապատված Կիրանց․ Հեռախոսով է խոսել բնակիչների հետ (Տեսանյութ) 03/05/2024 19:07 2024 թվականի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի մարդկային կորուստները գերազանցել են 111 000-ը․ Շոյգու 03/05/2024 18:54 «Նման հայտարարություններ անողները նաև ուժ ու խիզախություն պետք է ունենան՝ պատասխանելու մեր հարցմանը»․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների մասին 03/05/2024 18:40 Սփյուռքի 12 ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը 03/05/2024 18:27 «Վտանգավոր է»․ Կրեմլի արձագանքը՝ բրիտանական զենքով Ռուսաստանին հարվածելու մասին Քեմերոնի հայտարարությանը 03/05/2024 18:15 Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ նիստի ընթացքում օնլայն խանութներ են այցելել․ Factor.am 03/05/2024 18:10 Կիրանցի բնակիչն իր գյուղ հասնելու համար ստիպված է ոստիկանական երեք անցակետ հաղթահարել (Տեսանյութ) 03/05/2024 18:00 Կիրանցի մոտ պայթյունների ձայներ են լսվելու, ՊՆ-ն է հայտարարել 03/05/2024 17:50 Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել, շոուն իշխանությունը կշարունակի այնտեղ․ Աբրահամյան 03/05/2024 17:37 Մայիսի 1-ի գիշերը Երևանի հյուրանոցներից մեկի մոտ 35-ամյա տղամարդու են սպանել 03/05/2024 17:24 Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը․ Բեգլարյան 03/05/2024 17:11 Հայաստանի իշխանության գործողությունները հետագա կապիտուլյացիա են և հակասում են ՀՀ Սահմանադրությանը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ 03/05/2024 16:59 Հայաստանի քաղաքական իշխանությունները հետևողականորեն հաստատում են մեկ անձի ավտորիտար ռեժիմ, օր օրի շատանում է քաղբանտարկյալների թիվը․ Խորհրդարանական ընդդիմության հայտարարությունը 03/05/2024 16:50 «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում 03/05/2024 16:37 Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները 03/05/2024 16:33 Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով 03/05/2024 16:30 Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է. Տեսանյութ 03/05/2024 16:15 Կոբախիձեն ԱՄՆ-ին մեղադրում է Վրաստանում հեղափոխության փորձի մեջ 03/05/2024 16:05 Վթար՝ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 03/05/2024 15:59 «UAZ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր 03/05/2024 15:50 Իրազեկման ակցիա ԵՄ գրասենյակի մոտ՝ ի պաշտպանություն Տավուշի, Արցախի, ռազմագերիների և քաղբանտարկյալների 03/05/2024 15:42 Վեհափառը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար 03/05/2024 15:32 Այսօր ընձառյուծի միջազգային օրն է, Հայաստանում կենդանու թվաքանակը հասնում է մինչև 10 առանձնյակի 03/05/2024 15:21 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ 03/05/2024 15:17 Ադրբեջանցի 40 պաշտոնյայի նկատմամբ «Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման դիմում է ներկայացվել 03/05/2024 14:59 Ակնհայտ էր՝ ստացել էին ուղիղ ցուցում, փորձում էին մեքենան պահպանվող հատուկ վայր տեղափոխել, չկարողացան․ Դանիելյան 03/05/2024 14:57 44-օրյա պատերազմն ամենադաժան դասն էր. Աննա Վարդապետյան (Տեսանյութ) 03/05/2024 14:33 «Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (Լուսանկարներ) 03/05/2024 14:11 11 դրվագ է բացահայտվել․ Գլխավոր դատախազը նոր մանրամասներ հայտնեց Գավառում երեխայի բռնության դեպքից (Տեսանյութ) 03/05/2024 14:08 Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին․ մահվան հանգամանքների վերաբերյալ կասկածներ կան 03/05/2024 13:57 ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան 03/05/2024 13:39 Գնել Սանոսյանն Արմավիրի մարզում ծանոթացել է կատարվող աշխատանքին, զրուցել շինարարների հետ, լսել խնդիրները և տվել հանձնարարականներ 03/05/2024 13:30 Ինչպե՞ս են քաղաքացիները վերաբերվում ԽՍՀՄ փլուզմանը և արդյո՞ք Մայիսի 9-ը մեզ համար կարևոր օր է. Հարցում 03/05/2024 13:22 Ո՞ր դեպքում քաղաքացիները դուրս կգան փողոցային պայքարի՝ հանուն իշխանափոխության. GALLUP 03/05/2024 13:20 Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ, եթե նույնիսկ երաշխավորեն անվտանգությունը. Հարցում 03/05/2024 13:15 Տավուշում ու հանրապետության տարբեր հատվածներում արձանագրվել են ոստիկանության կողմից առերևույթ անհամաչափ ուժի գործադրման դեպքեր. ՄԻՊ (Տեսանյութ) 03/05/2024 13:11 ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. ՔՊ-ական պատգամավոր 03/05/2024 13:00 Կարմիրբերետավորները նենց մի ուրախացել են, գրկում են իրար, աչքալուսանք են տալիս, իբր, երկիր են ազատագրել. ո՞նց եք ձեր երեխաների աչքերի մեջ նայելու (Տեսանյութ) 03/05/2024 12:55 ԵՄ-ն Ադրբեջանի ականազերծման ծրագրին 8 մլն եվրո կտրամադրի 03/05/2024 12:34 Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն 03/05/2024 12:24 Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են փոխկապակցված լինեն ՀՀ-ի վրա պատրաստվելիք նոր հարձակմամբ․ Թյուրքագետ 03/05/2024 12:22 «Հանգիստ, հավաքեք ձեզ». ՔՊ-ականի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց (Տեսանյութ) 03/05/2024 12:19 ՀՀ տարբեր բնակավայրերում 545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ 03/05/2024 12:13 «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն 03/05/2024 12:02 Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ 03/05/2024 11:57 Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ 03/05/2024 11:54 Բագրատ Սրբազանը Կիրանց է մեկնում. Փաստինֆո 03/05/2024 11:50 Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը 03/05/2024 11:42 Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան (Տեսանյութ) 03/05/2024 11:36 Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի 03/05/2024 11:27 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները և անվտանգությունը. Հայտարարություն 03/05/2024 11:21 Ուրախ եմ տեղեկացնել՝ «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում ՀՀ-ն բարելավել է դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում. Վարչապետի խոսնակ 03/05/2024 11:18 Հայաստանը բարելավել է դիրքերը մամուլի ազատության ցուցանիշով. RSF զեկույցը 03/05/2024 11:13 Հայկական հարսանիքի ավանդույթներով «7 օր, 7 գիշեր» ֆիլմը կներկայացվի հայաստանյան հանդիսատեսին 03/05/2024 11:07 Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան 03/05/2024 11:04 Հնդկաստանի երկու քաղաքացի է կալանավորվել՝ Երևանում սպանություն և խուլիգանություն կատարելու համար 03/05/2024 11:02 «Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում 03/05/2024 11:00 Կիրանց գյուղի մուտքը շարունակում է փակ մնալ 03/05/2024 10:57 Ես երկրի ամենադաժան ոստիկաններից եմ եղել, բայց քրեական հանցագործի դեմ․ Թամամյան 03/05/2024 10:49 Գեղամ Նազարյանն առաջարկում է, որ Տավուշի մարզկենտրոնը լինի Կիրանցում (Տեսանյութ) 03/05/2024 10:47 Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս 03/05/2024 10:43 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել 03/05/2024 10:38 Երևանում, Արարատում, Կոտայքում և Սյունիքում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 03/05/2024 10:37 Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները․ news.am 03/05/2024 10:34 Վերագնահատեք` Հայաստանը ժողովրդավարության բաստիո՞ն է, թե՞ ազատ անկման մեջ է դեպի բռնակալություն. Արթուր Խաչատրյան (Տեսանյութ) 03/05/2024 10:32 Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնականի հետ 03/05/2024 10:30 Մեկ հոգին որոշել է, որ ինքը, եթե շրջապատվի ոստիկանական զորքերով, ունի իրավունք որոշելու բոլորի ճակատագիրը 03/05/2024 10:28 Մեր երկրում մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՄԻՊ 03/05/2024 10:25 Այս ամենը վաղուց ներքաղաքականից վերածվել է ազգային-ազատագրական պայքարի, իսկ ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը 03/05/2024 10:07 Ձեր երեխայի հաճախած դպրոցից քայլքով հեռացեք մոտ 150-160 մետր և պատկերացրեք «սահմանազատումից» հետո Կիրանցի նոր դպրոցի հեռավորությունը թշնամուց 03/05/2024 09:54 «Հրապարակ»․ ՔՊ-ում որոշել են, որ գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու են ընդդիմության դատաստանի 03/05/2024 09:51 «Հրապարակ»․ Կիրանցից դեպի Ոսկեպար, Բաղանիս տանող ճանապարհից արդեն երևում է Փաշինյանի բերած աղետը 03/05/2024 09:49 «Հրապարակ»․ Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը 03/05/2024 09:46 «Ժողովուրդ»․ ՔՊ-ական պաշտոնյան աստղաբաշխական գումար է նվեր ստացել օտարերկրյա ընկերությունից 03/05/2024 09:43 Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 02/05/2024 23:01 Բրոնխոսկոպիա. Ինչպես են զննում թոքերը 02/05/2024 22:50 Չեք պատկերացնի՝ այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Սուրենյան 02/05/2024 22:39 Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության․ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» (Տեսանյութ) 02/05/2024 22:26 Վաղը կներկայացնենք պայքարի հաջորդ քայլերը, մինչև վերջ գնալու ենք․ Գառնիկ Դանիելյան 02/05/2024 22:15 Լեո Նիկոլյանը 12 օր է՝ հացադուլի մեջ է, առողջական խնդիրներ ունի․ Հիվանդանոց չեն տեղափոխում, պարզաբանում չեն տալիս՝ ինչու են արգելել մուտք գործել Հայաստան 02/05/2024 21:48 Բորելը Աբդոլլահիանին հավաստիացրել է՝ ԵՄ-ն չի ցանկանում Իրանի հետ հարաբերությունները սրել 02/05/2024 21:29 Ով այսօր հոգևոր առաջնորդին բան է ասում, ծառայում է նեռին՝ ստին, մանիպուլյացիային, խաբեությանը․ Զոհրաբ Բեկ Գասպարենց (Տեսանյութ) 02/05/2024 21:13 Ինչպես է արտահայտվում փսիխոզը 02/05/2024 21:00 Երևանի կենտրոնում բախվել են «Zhongtong» և «MAN» մակնիշի ուղևորատար ավտոբուսները․ Վիրավոր քաղաքացուն հիվանդանոց են տեղափոխել

Տվյալ բաժնի վերջին նյութերը