23/07/2019 09:46
«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը Արցախում հանգստանում է, հանդիպում իր վաղեմի ընկերներին
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ իր տեղեկությունների համաձայն` ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հուլիսի 24-ին վերադառնալու է Հայաստան: Այնուհետև պլանավորված է նրա այցը Արցախի Հանրապետություն: Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանին ևս անհանգստացնում են ԼՂՀ-ում առաջիկայում կայանալիք նախագահի և խորհրդարանական ընտրությունները, ինչի պատճառով էլ վերջինս հաճախ է Արցախ մեկնում` հասկանալու այնտեղ տիրող տրամադրությունները:
Արցախի իշխանական հատվածը, սակայն, «ժողովուրդ» օրաթերթի հետ մասնավոր զրույցներում պնդել է, որ Սերժ Սարգսյանն ընտրություններով չի հետաքրքրվում, չի զբաղվում: Ըստ նրանց` նա ուղղակի Արցախում հանգստանում է, հանդիպումներ է ունենում իր վաղեմի ընկերներին, որոնց հետ շփվում է առանց քաղաքական ենթատեքստի, ու պետք չէ ֆետիշացնել նրա կերպարը: