24/07/2019 12:06
Մասիվցի Անդիկի սպանությունը պատվիրված էր, շուտով մանրամասներ հայտնի կլինեն. Օսիպյան (Տեսանյութ)
Անդրանիկ Հարությունյանի (քրեական հեղինակություն Մասիվցի Անդիկ - խմբ.) սպանության դեպքի գործով ոստիկանությունը շուտով մանրամասներ կներկայացնի:
«Ինչ վերաբերում է կոնկրետ Մասիվցի Անդիկի սպանության դեպքին, շուտով հանրությանը մանրամասներ կներկայացնենք», - ասաց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը այսօր մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նշեց, որ սպանությունը պատվիրված էր, կա պատվիրատու և կատարող:
Անդրադառնալով քրեական հեղինակությունների թեմային ընդհանրապես՝ Վալերիյ Օսիպյանը հավաստիացրեց, որ ոստիկանությունը լիարժեք տիրապետում է իրավիճակին։
«Հնարավոր չէ, որ մեր առօրյայից նրանք վերանան», - ասաց ոստիկանապետը: