26/07/2019 13:38
Հուրգադայում մնացած հայերը թիվ UJ 5600 չվերթով այսօր կվերադառնան Հայաստան. ԱԳՆ
Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ի Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղևորներն այսօր՝ հուլիսի 26-ին՝ Եգիպտոսի ժամով 15․00, Հուրգադա-Երևավ թիվ UJ 5600 չվերթով կմեկնեն Հայաստան, Aysor.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ից:
«Ուղևորներին խնդրում ենք ժամանել օդանավակայան թռիչքից 2-3 ժամ շուտ», - ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ A&R tour ընկերության միջոցով Երևանից Հուրգադա մեկնած 100-ից ավելի ՀՀ քաղաքացի երեկ չէր կարողացել վերադառնալ Հայաստան, քանի որ թռիչքը չի կայացել։ Պարզվել է, որ տուրիստական ընկերությունը չի կատարել իր ֆինանսական պարտավորությունները ավիաընկերության նկատմամբ։