28/07/2019 10:57
ԱԺ այգին և Բաղրամյան պողոտան պատրաստվում են Վարդավառին. Լուսանկարներ
Ազգային ժողովի այգում և Բաղրամյան պողոտայում այսօր առանձնահատուկ նշվում է Վարդավառի տոնը։
Բաղրամյան պողոտայում նախատեսված է գորգերի լվացում, դրան զուգահեռ Ազգային ժողովի այգում կկազմակերպվի գորգեր ցուցադրություն, գորգագործության դասեր, քվեստային խաղ և զրույց հայկական գորգերի մասին։
Երեկոյան տոնական միջոցառումները կեզրափակվեն համերգով։
Ժամը 06.00-ից մինչև 20.00-ն, Վարդավառի տոնի կապակցությամբ փակ է լինելու Բաղրամյան պողոտայի Պռոշյան փողոցի խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածը: