29/07/2019 10:01
Շրջակա միջավայրի նախարարի խորհրդականն ու կամավորները յուղից մաքրել են արագիլներին. Լուսանկարներ
Շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու, «Թի-Էս-Ի Դեպի Կայուն Էկոհամակարգեր» ՀԿ-ի տնօրեն Կարեն Աղաբաբյանը հուլիսի 28-ին մի խումբ կամավորների հետ կրկին այցելել են Հովտաշեն և անցկացրել արագիլների մաքրման հերթական աշխատանքներ, տեղեկացնում են նախարարությունից:
Ըստ աղբյուրի, ակտիվ աշխատանքներ են ընթանում նաև աղտոտման աղբյուրի բացահայտման նպատակով` մոտ օրերս պատրաստ կլինեն լաբորատոր հետազոտությունների արդյունքները:
Նշվում է, որ խնդիրը գտնվում է նախարարության անմիջական հսկողության տակ, իսկ արագիլների մաքրման աշխատանքները պարբերական բնույթ կկրեն:
Հիշեցնենք՝ օրեր առաջ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատող Լյուբա Բալյանահազանգել էր, որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կենդանաբանության ինստիտուտ են բերել արագիլի առանձնյակ, որն ամբողջությամբ պատված է եղել կեղտի ու ճենճի հաստ շերտով, ինչի պատճառով անընդունակ էր թռչել:
Արագիլի փետուրների արտաքին զննման արդյունքում պարզվել էր, որ դրանց վրա ոչ թե տեխնիկական յուղանյութ է, այլ պարենային՝ սննամթերքի արտադրության մեջ օգտագործվող բուսական կամ կենդանական ծագում ունեցող յուղ:
Բալյանն ասել էր նաև, որ փորձել են մաքրել փետուրների մի քանի նմուշ թռչնի համար ոչ վնասակար նյութով, սակայն միայն տնտեսական օճառի լուծույթով էր հաջողվել փետուրները ազատել այդ շերտից, ինչը լավ նախադրյալ չէ: