30/07/2019 11:36
Ռեսուրսները, որոնք ուղղվել են անապահով երեխաների կրթութանը, այսուհետ կհամակարգվեն նախարարության կողմից. Սոցապ նախարարի օգնական
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նոր նախաձեռնություն է սկսել՝ ուղղված անապահով ընտանիքների երեխաների կրթության ապահովմանը:
«Մենք սկսել ենք նոր նախաձեռնություն՝ Սոցիալական շտապօգնության համակարգի ներդրումը, որն ապակենտրոն ցանց է: Այն ռեսուրսները, որոնք միշտ եղել են, այդ թվում բարեգործական կազմակերպությունների և անհատների կողմից, որոնք ուղղվել են անապահով երեխաների կրթությանը, այսուհետ կհամակարգվեն նախարարության կողմից», - «Երևանի հանրակրթական դպրոցներում համընդհանուր ներառման անցնելու խնդիրները, ռիսկերն ու ձեռքբերումները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի օգնական Մուշեղ Հովսեփյանը:
Նա նկատեց, որ նախաձեռնության շրջանակում առաջին ծրագրերից մեկը ուղղված է լինելու առաջին անգամ դպրոց հաճախող երեխաներին օգնություն ցուցաբերելուն:
«Ենթադրում ենք, որ 40-42 հազար առաջին դասարանցի կունենանք, ըստ նախանական գնահատականների՝ նրանցից 8600-ը նպաստառու ընտանիքներից է լինելու, ինչը մեծ թիվ է, և այս շտապօգնության համակարգը կօգնի լուծել այս խնդիրը», - հավելեց Հովսեփյանը: