31/07/2019 10:53
Ծնվել է Քյարամ Սլոյանի եղբոր երկրորդ որդին. ի պատիվ Ռոբերտ Աբաջյանի՝ նրան անվանել են Ռոբերտ
Այսօր ծնվել է Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի եղբոր երկրորդ արու զավակը։
«Մեր Երկրին խաղաղություն, այս փոքրիկին էլ առողջ ու անհոգ մանկություն։
Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի եղբոր երկրորդ արու զավակը ծնվեց այսօր: Տղային անվանեցին Ռոբերտ՝ ի պատիվ Արցախի Հերոս Ռոբերտ Աբաջյանի», - Facebook-ի իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։