01/08/2019 11:32
Արցախում անցկացվող Համահայկական ամառային 7-րդ խաղերի համար Հայաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիները կազատվեն մուտքի արտոնագրի պետական տուրքի վճարից
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝ Արցախում անցկացվող Համահայկական ամառային 7-րդ խաղերի համար Հայաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի պետական տուրքի վճարումից:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ սա աննախադեպ միջոցառումների շարք է, որի բացումը լինելու է Ստեփանակերտում, նրա խոսքով, որոշակի խնդիրներ հաղթահարելով:
«Ես կարծում եմ՝ միայն այն փաստը, որ նման մասշտաբի միջոցառում կարողանալու ենք կազմակերպել այս տարի Արցախում, աննախադեպ է ու հետագայում նույնպես դա հնարավորություն կտա էլ ավելի մեծ մասշտաբի միջոցառումներ ունենալ այնտեղ», - նշեց Տիգրան Ավինյանը: