02/08/2019 18:31
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պայթյունի դեպքով հարուցվել է քրգործ՝ սպանության փորձի հատկանիշներով
Այսօր Երևան-Սևան ավտոմայրուղու վրա տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով, Aysor.am-ին տեղեկացնում են քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
Ըստ աղբյուրի, քրեական գործը հարուցվել է ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձը) և ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին (Ապօրինի կերպով զենք–զինամթերք ձեռքբերելը, պահելը)։
Այս պահին դեպքի վայրում դեռևս քննչական գործողություններ են իրականացվում։
Հիշեցնենք՝ Երևան-Սևան ավտոմայրուղու վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել էր կամուրջի եթևեկելի հատվածը ավտոճանապարհի մոտ 30 մ հատվածը դարձել է դժվարանցանելի: Պայթյունի հետևանքով ճանապարհի երթևեկելի հատվածում առաջացել է մոտ 60 սմ խորությամբ, 1.5 մ լայնությամբ և մոտ 5 մ երկարությամբ փոս:
Պայթյունի հետևանքով վնասվել էր նաև երկու ավտոմեքենա՝ «Range Rover» մակնիշի 555 LL 05 համարանիշի և «Nissan» մակինիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ը հայտնել էր, որ «Range Rover»-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ՝ Մելիք Մանուկյանին։ Ավտոմեքենաները պայթյունի ընթացքում եթևեկելիս են եղել կամրջի վրայով:
Զոհեր և վիրավորներ չկան: