05/08/2019 19:31
Նիկոլ Փաշինյանն Արցախի Վերածննդի հրապարակում ոգեկոչեց «Միացու՛մ» կարգախոսը
Ողջունում եմ աշխարհի հպարտ հայությանը և ուզում եմ ոգեկոչել այն կարգախոսը, որից 1988 թվականին թնդում էր Վերածննդի այս հրապարակը՝ «Միացու'մ, միացու'մ», այսօր Արցախի Հանրապետության Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ինչին հաջորդեց հավաքվածների արձագանքը՝ «Միացու՛մ»։
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի ղեկավարության հետ մասնակցում է համահայկական հանրահավաքին։