05/08/2019 11:11
Օդի ջերմային ֆոնը կլինի իդեալական․ Գագիկ Սուրենյան
Այս շաբաթվա ընթացքում օդի ջերմային ֆոնը կլինի իդեալական, Facebook-յան էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Վաղը օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-4 և նույնիսկ հանրապետության ամենաշոգ գոտիներում, այդ թվում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է ընդամենը +31․․․+32 աստիճան տաքություն, որը կլիմայական նորմայի սահմաններում է», - տեղեկացրել է Գագիկ Սուրենյանը։