06/08/2019 17:06
Հաճոյանալ ցանկանում եմ միայն երեխաներիս, ծնողներիս՝ նույնպես. Արայիկ Հարությունյանը՝ Նիկոլ Փաշինյանին հաճոյանալու մասին
Հաճոյանալ ցանկանում եմ միայն իմ երեխաներին, ծնողներիս՝ նույնպես, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ինքը, կարծես, փորձում է հաճոյանալ ՀՀ իշխանություններին։
«Ոչ մեկին հաճոյանալու կարիք չունեմ, բայց շատ շահագրգռված եմ ՀՀ իշխանությունների հաջողություններով։ Չարացած չեմ, չեմ ուրախանում ձախողումներով», - ասաց նա։
Արայիկ Հարությունյանն ընդգծեց՝ քաղաքական կուրություն է ՀՀ իշխանություների հաջողությունները չտեսնելը.
«Ես չեմ ուզում լինել քաղաքական կույր», - ասաց նա։