06/08/2019 19:19
Ինչու՞ են իշխանությունները հատուկ սորոսական մեղադրյալ Դավիթ Պետրոսյանի համար Թբիլիսիում ցույցերի օրերին բացել պետական սահմանը. Նարեկ Մալյան
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է մի փաստաթուղթ, որը վերաբերում է «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանին։
ՀԻշեցնենք՝ այս տարվա մարտի 3-ի գիշերը «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամների և Նարեկ Մալյանի միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում Նարեկ Մալյանը ճանաչվել է տուժող:
«Հրապարակում եմ թիվ 13201419 քրեական գործից մի փաստաթուղթ, ըստ որի՝ մեղադրյալ սորոսական Դավիթ Պետրոսյանը հունիսի 18-21-ը գտնվել է Թբիլիսիում: Պետական սահմանը հատելու թույլատրության միջնորդության նպատակը հունիսի 20-ին «Հայաստանի թավշյա հեղափոխությունն ու դրա արդյունքները» վերնագրով հանրային քննարկումներին մասնակցելը և ելույթ ունենալն է: Հիշեցնեմ, որ Թբիլիսիում ցույցերը սկսվեցին հունիսի 20-ին: Ի դեպ, այս միջնորդությունը ներկայացնող Կարապետ Բադալյանը հանդիսանում է Վրաստանում սորոսական փողերով ԶԼՄ հիմնադիր Արսեն Խառատյանի քրոջ ամուսինը: Հիշեցնեմ` երբ ես հայտարարեցի, որ սորոսական Դավիթ Պետրոսյանը ցույցերի օրերին գտնվում է Թբիլիսիում Դավիթը հերքեց այդ ակնհայտ փաստը:
Թե ինչու՞ էր Դավիթ Պետրոսյանը ստում և ինչու՞ են ՀՀ իշխանությունները հատուկ սորոսական մեղադրյալ Դավիթ Պետրոսյանի համար Թբիլիսիում ցույցերի օրերին բացել պետական սահմանը, որպեսզի նա անպայման որպես հեղափոխական այդ օրերին ներկա լինի Թբիլիսիում՝ հետևությունները թողնում եմ ձեզ», - գրել է Նարեկ Մալյանը։