07/08/2019 18:11
Վանդալիզմի հերթական դեպքը. Ազատամարտիկներին նվիրված հուշարձանի վրայից ջնջել են բարերարի անունը (Լուսանկարներ)
Վանդալիզմի հերթական դեպքն է գրանցվել, այս անգամ՝ Դիլիջանում։
Արցախի ազատամարտիկներին նվիրված հուշարձանի վրայից ջնջել են բարերարի անունը, ում ֆինանսավորմամբ կառուցվել է հուշարձանը։ Կոտրել են նաև հուշարձանի կողքին գտնվող ցայտաղբյուրը։
Aysor.am-ին հայտնի դարձավ, որ հուշարձանն ազատամարտիկներին նվիրել է Դիլիջանի պատվավոր քաղաքացի Արմեն Աբգարյանը, իսկ հուշարձանին՝ մինչ ջնջելը, գրված է եղել «Արցախում զոհված ազատամարտիկներին՝ Արմեն Աբգարյանից»։