08/08/2019 15:08
Դասախոսները՝ կառավարության դիմաց (Տեսանյութ)
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աշխատակիցներն այսօր բոողքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց։ Դասախոսները դժգոհում են ընտրության կարգից և պնդում, որ այն անօրինական է։
ՀՊՏՀ դասախոս Գագիկ Ասլանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ համալսարանում իրականացվող ապօրինությունների մասին փաստեր են ներկայացրել պատկան մարմիններ, սակայն որևէ արձագանք չկա։
Հարցին, թե արդյոք պետք է պաշտոնից հեռացվի ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը, Ասլանյանը արձագանքել է. «Ես այս առումով որևէ կարծիք չեմ կարող հայտնել։ Այս ամենին պետք է գնահատական տա կառավարությունը և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Թող իրենք որոշեն՝ պե՞տք է մնա այդ երիտասարդը այդ պաշտոնում, թե՞ ոչ»։
Մանրամասն՝ տեսանյութում