08/08/2019 11:32
Ամուլսարի փորձագիտական վերջնական եզրակացությունը կհրապարակվի հաջորդ շաբաթ (Տեսանյութ)
Այսօր կառավարության նիստը մեկնարկեց Ամուլսարի հանքավայրում փորձագիտական եզրակացության վերաբերյալ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցադրումներով։
Վարչապետը հետաքրքրվեց՝ ի՞նչ փուլում է անկախ փորձագիտական խմբի եզրակացությունը, քանի որ այդ մասին մամուլը բազմաթիվ հարցադրումներ է հնչեցնում։
Ի պատասխան Հայկ Գրիգորյանը ներկայացրեց հաշվետվություն այն մասին, թե ինչ գործընթացներ են նախորդել փորձագիտական եզրակացության պատրաստմանը ու տեղեկացրեց, որ այդ եզրակացությունը միայն երեկ՝ օգոստոսի 7-ի առավոտյան է թարգմանված հանձնվել Քննչական կոմիտեին։
Գրիգորյանը վարչապետից ժամանակ խնդրեց վերջնական սրբագրումների համար և խոստացավ մինչև օգոստոսի 13-ը այն ներկայացնել կառավարությանը։
«Հանրությունը պետք է իրազեկված լինի, թե մենք ինչ փաստաթուղթ ունենք, որպեսզի մեր գործողություններն էլ հասկանալի ու թափանցիկ լինեն», - արձագանքեց վարչապետը։